«… ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասը»`90, կանադահայ ռեժիսորը` 50
Ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Անրի Վեռնոյի 90 և կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի 50-ամյակներին նվիրված միջոցառումներ կանցկացվեն «Ոսկե Ծիրան-2010» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ինչպես ասաց նա, Հայաստան են գալու Անրի Վեռնոյի ընտանքի անդամները, այն դերասանները, որոնց նա է հայտնաբերել ու մտցրել կինոաշխարհ, անցկացվելու են նրան նվիրված երեկոներ, պատրաստվելու են գրքույքներ, ցուցադրվելու են նրա ֆիլմերից:
«Իսկ Ատոմ Էգոյանն անձամբ ինքը կգա Հայաստան: Կարծում եմ, որ մեզ մոտ նրա 50-ամյակը լավ կնշեն»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին, Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում: 1924թ. Մալաքյանների ընտանիքը, Արևմտահայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը կրկնելով, փախել է Հունաստան: Նրանք սկզբում կանգ են առնել Մարսելում, իսկ 1930թ. տեղափոխվել են Փարիզ:
Իսկ ինչո՞ւ է Անրի Վեռնոյ- Ինստիտուտն ավարտելուց հետո սկսել աշխատել «Լա Մարսելյեզ» թերթում: Երբ 1945-ին ավարտվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմը, Աշոտ Մալաքյանին առաջարկել են հանդես գալ Հայկական հարցի վերաբերյալ հոդվածաշարով: Հոդվածները մեծ արձագանք են ունեցել: Դրանք ստորագրված են եղել Անրի Վերնոյ անվամբ: Այս մականունը նրա հետ մնացել է մինչև կյանքի վերջը:
Որպես ռեժիսոր նկարահանել է 42 գեղարվեստական կինոնկար, որանցից 27-ի սցենարիստն ինքն է եղել: Որպես դերասան նկարահանվել է 6 ֆիլմում: Եղել է 4 կինոնկարի պրոդյուսեր: Ֆրանսիայում պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով: Երկու անգամ ստացել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակը երկու անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» (1980) և կենդանության օրոք ունեցած նվաճումների համար (1996): 1954թ. ստացել է Լոկարնոյի փառատոնի Գլխավոր մրցանակը, իսկ 1956թ.` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակը «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգում:
Նրա ֆիլմերից առավել հայտնի են «Այդքան տարբեր ճակատագրեր»-ը (1954), «Մեղեդի նկուղից»-ը (1963), «Հազար միլիարդ դոլար»-ը (1964), «Սիցիլիական կլան»-ը (1969), «Եվ... ինչպես Իկարը» (1980): Հայ հանդիսատեսին լավ հայտնի է նրա «Մայրիկ» ֆիլմը (1991):
Անրի Վերնոյը մահացել է 2002թ. հունվարի 11-ին: Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն ասել է. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:
Ատոմ Էգոյանը ծնվել է 1960 թվականին, Կահիրեում: Երբ նա եղել է երեք տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Կանադա և բնակություն հաստատել Վիկտորիայում:
Նրա ֆիմերը ցուցադրվում են տարբեր փառատոներում ու արժանանում մրցանակների: Էգոյանի «Արարատ» ֆիլմը (2002) մեծ աղմուկ է բարձրացրել սկզբում Կաննի, ապա` Մոսկվայի փառատոններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները