Թուրքիան մտադիր է Կատարի հետ հանել վիզային ռեժիմը
Կատարի վարչապետ շեյխ Համադ բեն Յասսեմ ալ Թանիի հրավերով փետրվարի 13-ին այդ երկիր մեկնած Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, մասնակցելով «Four seasons» հյուրանոցում կազմակերպված Թուրքիա-Կատար գործարար ֆորումին, նշել է Կատարի հետ փոխադարձաբար վիզային ռեժիմը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթը:
Էրդողանը, հիշեցնելով այն մասին, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիան Սիրիայի, Լիբանանի, Լիբիայի, Ալբանիայի, Տաջիկստանի և Հորդանանի հետ փոխադարձաբար հանել է մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը, ասել է.
«Տա Աստված, այժմ էլ վիզային ռեժիմը պաշտոնապես հանենք Կատարի հետ...Թուրքիայի դռները կատարցիների ներդրումների առջև, կատարցի տուրիստների և գործարարների առջև լայնորեն բաց են լինելու»: