Ահմեթ Դավութօղլուն մեկնել է Իրան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն մեկօրյա այցով Կատարից մեկնել է Իրան: Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու ԻԻՀ (Իրանի Իսլամական Հանրապետություն) նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, արտգործնախարար Մանուչեհր Մոթաքի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) գլխավոր քարտուղար և միջուկային ծրագրերի հարցով գլխավոր բանագնաց Սաիդ Ջելիլի հետ:
Կողմերը քննարկելու են միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցեր, օրակարգում լինելու է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված միջազգային լարվածությունը:
Տեղեկացվում է, որ Թեհրանը դրական է գնահատել Անկարայի ակտիվ դերակատարությունը միջուկային ծրագրերի շուրջ ընթացող բանակցություններում: