Ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայում դատապարտված թուրքերի հարցը հայտնվել է մեջլիսի օրակարգում
Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր խորհրդարանական ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» Քըրքլարեից առաջադրված պատգամավոր Թանսել Բարըշը Հայոց ցեղասպանությունը հերքելու համար Ցյուրիխի դատարանի կողմից պատասխանատվության ենթարկված երեք թուրքերի հարցը բերել է թուրքական մեջլիսի օրակարգ: Այս մասին հայտնում է թուրքական «Սթար» թերթը:
Բարըշը նախ տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար Շվեյացարիայում քրեորեն հետապնդվել են «Աշխատավորական կուսակցության» անդամ Ալի Մերջանը, Ցյուրիխի և Բեռնի քեմալիստական միությունների նախագահներ Էթհեմ Քայալը և Հասան Քեմալը:
ԱյնուհետևԹուրքիայի վարչապետից ցանկացել է պարզաբանում ստանալ, թե արդյոք թուրքական պետությունը փորձելու է տեր կանգնել շվեյցարական դատարանում դատապարտվող իր քաղաքացիներին, հանդես գալո՞ւ է որևէ պաշտոնական նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ քեմալիզմի քարոզչությամբ զբաղվող միությունների կազմակերպած ժողովի ժամանակ «Հայոց ցեղասպանության մասին պնդումները սուտ են» հայտարարությամբ հանդես եկած վերոնշյալ երեք թուրքերը Ցյուրիխի դատարանի կողմից դատապարտվեցին 4-6 ամսվա ազատազրկման, որը փոխարինվեց դրամական տուգանքով` 12.600 շվեյցարական ֆրանկ:
Դատապարտվածներից Էթհեմ Քայալը դատի ավարտից հետո ասել էր. «Մենք դառնացած ենք միայն այն բանից, որ Թուրքիան հիմա մեր կողքին չէ»: