Խոզի գրիպը վերադառնու՞մ է: 310 մարդ հոսպիտալացվել է
Միայն մեկ շաբաթվա ընթացքում Իրկուտսկի շրջանում սուր շնչառական վարակների (ՍՇՎ) և գրիպի նախանշաններով հիվանդանոց է դիմել 12.5 հազար մարդ, նրանցից 9098-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Հոսպիտալացվել է 310 մարդ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, առողջապահության նախարարությունից նշել են, որ ՍՇՎ-ներից և գրիպից ծանր դեպքեր չեն գրանցվել:
Իրկուտսկի շրջանում լաբորատոր կարգով հաստատվել է խոզի գրիպի միայն մեկ դեպք` 6 տարեկան երեխայի մոտ: Նշվում է, որ հիվանդությունն ընթանում է թույլ ձևով: Սակայն Իրկուտսկում ՍՇՎ-ներով ու գրիպով հիվանդացությունը ցածր է շեմային ցուցանիշից 34%-ով:
Նշենք, որ բնակչության իմունիզացիայի համար ստացվել է 127.5 հազար չափաբաժին պատվաստանյութ: Պատվաստվել է 7197 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում