«ՎիմպելԿոմ»-ը կաջակցի «1 Goal: Կրթությունը բոլորի համար» ակցիային
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է «1 Goal: Կրթությունը բոլորի համար»՝ շարժական կապի պատմության մեջ օպերատորների համատեղ խոշորագույն արշավին աջակցելու մասին:
GSM Միջազգային Ընկերակցության անդամ 18 օպերատորներ, որոնք սպասարկում են ավելի քան 1 մլրդ. բաժանորդ, 2010 թ ապրիլի 20-ից հուլիսի 11-ը ընկած ժամանակահատվածում կանցկացնեն լայնածավալ արշավ, որի շրջանակում բաժանորդներին հնարավորություն կընձեռվի իրենց ձայները տալ «1 Goal: Կրթությունը բոլորի համար» նախաձեռնության օգտին և ներդնել իրենց լուման ամբողջ աշխարհի երեխաների համար տարրական կրթությունը առավել հասանելի դարձնելու գործում:
«ԱրմենՏել» ՓԲԸ մամուլի ծառայության տեղեկացմամբ` «ՎիմպելԿոմ»-ը կաջակցի ակցիային բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան