Կանադացի մարզուհին Օլիմպիադային մասնակցում է հղի վիճակում
Կանադայի կանանց կերլինգի հավաքականի պահեստային խաղացող Քրիստի Մուրը մայիսի վերջին մայր կդառնա: Չնայած վեցամսյա հղիությանը, 30-ամյա մարզուհին առանց խնդրի դուրս է գալիս սառցադաշտ, հաճույքով է ընդունել Վանկուվերում ընթացող ձմեռային Օլիմպիադային մասնակցելու հրավերը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ասպարեզ մտնել հենց այսօր, երբ կմեկնարկի կերլինգի մրցաշարի խմբային փուլը:
Ավելացնենք, որ Մուրը կերլինգի պատմության մեջ պաշտոնական մրցումների մասնակցող առաջին հղի կինը չէ: Այս մասին տեղեկացնում է sports.yahoo.com-ը:
Այդուհանդերձ, քիչ է հավանականությունը, որ նա կհայտնվի խաղադաշտում: Եթե ինչ-որ խնդիր չառաջանա, մարզուհին կշարունակի մնալ պահեստային խմբում` դիտորդի կարգավիճակում: Իսկ եթե մարզչական կազմը բախվի լուրջ պրոբլեմների հետ, Մուրը կարող է մասնակցել մրցումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու