Սյանգանում A/H1N1-ի զոհերի թիվն աճել է
Սյանգանում (Հոնկոնգ) A/H1N1-ից գրանցված մահացու դեպքերի թիվն աճել է` հասնելով 69-ի: Հիվանդության նոր զոհ է դարձել 53-ամյա տղամարդ: Այս մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է տեղի բուժհաստատությունների գործերով շրջանային կառավարման վարչությունը:
Շաքարախտով ու երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդի մոտ A/H1N1-ն ախտորոշել են փետրվարի 13-ին: Դրանից հետո հիվանդի առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ այսօր առավոտյան նա մահացել է:
Նախորդող նյութեր`
Սյանգանում A/H1N1-ից զոհերի թիվը հասել է 66-ի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում