Մամեդյարովի անձնական ցանկությունները բանակցային գործընթացի հետ չեն առնչվում

Հեղինակ` Արմեն Մինասյան

«Կարևորն այն չէ, թե ով և ինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում: Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- երեկ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն` արձագանքելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որ «ինքը ԼՂ ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում»:

Ըստ որում, եթե Էլմար Մամեդյարովը ղարաբաղյան հակամարտության գործընթացի վերաբերյալ խոսում է իր անձնական ցանկությունների շրջանակներում («ես տեսնում եմ», «մենք կարծում ենք», «չենք ընդունի» և այլն), ապա նրա հայ կոլեգան հայտարարություն է անում` հիմք ընդունելով բանակցային գործընթացի վերաբերյալ կոնկրետ փաստաթուղթ:

Նախարար Նալբանդյանը բավականին դիպուկ նկատել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչի մասին հնարավորինս հստակ ասված է Մադրիդյան փաստաթղթի` այս տարվա հուլիսին հրապարակված տեքստում: Իսկ այնտեղ բառացի ասված է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` իրավական պարտադիր հետևանքով կամարտահայտության միջոցով»:

Փաստորեն Էլմար Մամեդյարովը ցույց է տալիս, որ ինքը կամ չի տիրապետում բանակցությունների սեղանին եղած առաջարկների բովանդակությանը, կամ էլ տիրապետում է և այդ կերպ մերժում է դրանք: Երկու դեպքում էլ հայկական կողմի արձագանքը մեկն է և արտահայտված է Էդվարդ Նալբանդյանի երեկվա հայտարարության մեջ.
 
«Եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա, փաստորեն խոչընդոտում է կարգավորման գործընթացը: Խոչընդոտում է կարգավորումը նաև դեմ արտահայտվելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, որովհետև առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության անհնար է առաջ մղել կարգավորումը»:

Փաստորեն Ադրբեջանն արտգործնախարարի մակարդակով փորձում է վիժեցնել բանակցային գործընթացը: Բայց նուրբ է գործում: Ղազախստանցի պաշտոնակցի հետ ասուլիսում Էլմար Մամեդյարովը հայտարարել էր.
 
«Այն նորացված սկզբունքները, որոնք ներկայացված են որպես Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակ, Ադրբեջանի համար ընդհանուր առմամբ քննարկելի են: Այո, այնտեղ կան որոշ տարրեր, որոնք մեզ այնքան էլ ընդունելի չեն: Բայց ընդհանուր առմամբ, փաստաթղթին` Ադրբեջանը հավանություն տալիս է»:

Հիմնախնդրի նրբություններին անծանոթ մարդիկ, բնականաբար, այս հայտարարությունն ընկալեցին, որպես կառուցողական քայլ և հայացքն ուղղեցին Երևանին` ակնկալելով համարժեք արձագանք: Էլմար Մամեդյարովի հաշվարկն այն էր, որ Երևանը չի արձագանքելու, և դրանից հետո հնարավոր կլինի գործընթացի վիժեցման պատասխանատվությունը գցել հայկական կողմի վրա: Քարոզչական առումով ադրբեջանական իշխանությունների այս քայլը գուցեև որոշակի հաջողություններ ունենա, բայց քաղաքական տեսանկյունից այդ հայտարարության արժեքը զրո է:

Բանն այն է, որ դեռևս 2009 թվականի հուլիսի 11-ին (այսինքն համանախագահ երկրների նախագահների Աքվիլյան հայտարարությունից և Մադրիդյան փաստաթղթի հրապարակումից մեկ օր անց) Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի հետ համատեղ ասուլիսում ողջունել էր նախագահների հայտարարությունն ու պատրաստակամություն էր հայտնել շարունակել քննարկել միջնորդների ներկայացրած առաջարկները: Ըստ էության, հայկական կողմն միջնորդների ներկայացրած փաստաթղթի նկատմամբ դրական վերաբերմունքն արտահայտել է Էլմար Մամեդյարովից կես տարի առաջ: Հենց այս իրողությունն էլ հուշում է, որ Մամեդյարովի շոուն քաղաքական տեսանկյունից իմաստազուրկ է:

Ի դեպ, երեկվա հայտարարությամբ Էդվարդ Նալբանդյանն ի վերջո որոշ հստակեցումներ մտցրեց երկու կարևորագույն հարցերում:
«Ինչ վերաբերում է հակամարտության հետևանքների վերացմանը, ապա հարկավոր է նկատի ունենալ, որ պիտի լուծվեն նաև Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների և այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը»,- նշեց նախարար Նալբանդյանը, ապա հավելեց.

«Եվ իհարկե, հակամարտության հետևանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառների հետ զուգահեռ: Այս բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, փոխհամաձայնության հիման վրա և խաղաղ ճանապարհով»:

Դիտարկումներից առաջինը` կապված ԼՂՀ տարածքի բռնագրավված շրջանների և փախստականների խնդիրների հետ, բավականին երկար ժամանակ արծարծվել էր, սակայն այդպես էլ պաշտոնական հայտարարության տեսք չէր ստացել: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ նշված խնդիրները ևս առանձին էլեմենտի ձևով ներառվում են բանակցային գործընթացի օրակարգ: Սա անշուշտ ողջունելի է:

Ինչ վերաբերում է երկրորդ դիտարկմանն, ըստ որի` հակամարտության պատճառների ու հետևանքների հարցերը պետք է լուծվեն զուգահեռ, ապա այստեղ որոշ մեկնաբանություն պետք է: Բանն այն է, որ բանակցային ողջ գործընթացում ադրբեջանական կողմը ձգտել է հակամարտության կոնտեքստից դուրս բերել և առանձին լուծում տալ հետևանքների վերացման հարցին, իսկ պատճառների լուծումը թողնել ապագային (հնարավորության դեպքում` անորոշ ժամկետով): Այս մարտավարությունը մեկ բառով կոչվում է փուլային լուծում: Նախարար Նալբանդյանի հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ հայկական կողմը լուծման այդ տարբերակին ի սկզբանե հավանություն տալ չի կարող:

Ըստ էության, ազդակը հետևյալն է. բոլոր խնդիրների ու հարցերի` հնարավոր բոլոր մանրամասներով լուծումները պետք է արտացոլվեն մեկ փաթեթում: Բնականաբար, խոսքը համաձայնության մասին է, իսկ համաձայնությունները կյանքի կոչվել կարող են նաև քայլ առ քայլ: Այլ տարբերակ գոյություն չունի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}