Հայաստանում փետրվարի 21-ը պաշտոնապես նշվում է որպես մայրենի լեզվի օր
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախարարությունը 2010 թվականը հայտարարել է մայրենի լեզվի տարի:
«Հիմնական նպատակը և պատճառն այն էր, որ մենք մեր մեկ տարվա աշխատանքային փորձի ընթացքում հասկացանք, որ երեք սրբություններ կան, որոնք կարողանում են համախմբել ազգը` դա մայր հայրենիքն է, հավատքն է և մայրենի լեզուն»,- հավելեց նա:
Ըստ նախարարի, այս տարին մայրենի լեզվի տարի հայտարարելու երկրորդ պատճառը պայքարն էր Սփյուռքում հայերի ուծացման դեմ:
«Ցավալի է, որ այսօր Սփյուռքում հայկական դպրոցներում հայ աշակերտների թվաքանակը նվազում է: Մայրենին սկսում են ավելի քիչ մարդիկ օգտագործել, ինչպես նաև դրան զուգահեռ ավելանում են խառը ամուսնությունները»,- հավելեց նա:
Հրանուշ Հակոբյանի խոսքերով, մենք պետք է ազգովի մտածենք մայրենի լեզվի պահպանման, զարգացման և անաղարտության խնդիրների համար:
Նա նշեց, որ մեր հայրենիքում հնարվոր չէ չնկատել մեր լեզվի նկատմամբ ոչ հարգալից և պատշաճ վերաբերմունքը:
Հրանուշ Հակոբյանը նաև հիշեցրեց, որ արդեն չորորդ տարին է, ինչ Հայաստանում փետրվարի 21 պաշտոնապես նշվում է որպես մայրենի լեզվի օր: Նա հայտնեց, որ փետրավրաի 21-ը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն է ճանաչել է մայրենի լեզվի տոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան