ՎԶԵԲ- ը քննադատել է ադրբեջանական իշխանություններին…
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն անցումային երկրների վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ սուր քննադատության է ենթարկվել Ադրբեջանի ողջ էլեկրտրաէներգետիկայի բնագավառը: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Եվրոպական բանկի հրապարակած զեկույցի մեջ նշվում է, որ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկայի բնագավառի գրեթե բոլոր ճյուղերերում մրցակցային զարգացում և առաջընթաց չի գրանցվել: Իշխանությունների ձեռնարկած նախագծերը, որոնք պետք է ուղղված լինեին էներգետիկ բնագավառում մրցակցային դաշտի ապահովմանը, չի իրականացվել: Մասնավորապես նշվում է, որ «Ազերէներջին» ամբողջովին պատկանում է պետությանը և այստեղ մրցակցության մասին խոսք լինել չի կարող:
Փաստաթղթում նշվում է, որ «Ազերէներջին» սուբսիդավորվում է պետության կողմից և դա այն պատճառով, որ ընկերությունը տեխնիկական և ֆինանսական մեծ կորուստներ է կրել: Ընկերությունը վաճառված էլեկտրաէներգիայի վճարների հավաքագրման մեծ խնդիրներ ունի, ինչի հետևանքով ընկերությունը կորուստներն առավել աճել են:
Զեկույցում նաև նշվում է, որ պետական հիմնարկների արդյունավետությունն ու կառավարման որակը ցածր մակարդակում է, ավելին ցածր, քան անցումային տնտեսություն ունեցող այլ երկրներում: Սրանից զատ, նշվել է պետական հիմնարկներում նկատվող կոռուպցիոն դրսևորումների մասին: