Ոտքի վնասվածքը շարունակում է խանգարել Դավիթ Նալբանդյանին
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում ընթացող մրցաշարում տոնեց հերթական հաղթանակը` երկրորդ շրջանի խաղում 6:7 (5:7), 6:4, 7:6 (9:7) հաշիվներով առավելության հասնելով իսպանացի Հիմենո Տրավերի նկատմամբ: 475300 դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարի մյուս հանդիպումներում Ֆերրերոն հաղթել է Դանիելին, Մոնտանյեսը` Անդուխարին, Վենտուրան` Հանեսկուին:
Տրավերի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Նալբանդյանը, սակայն, հայտարարել է, որ կարող է դադարեցնել ելույթներն Արգենտինայի մայրաքաղաքում:
«Զգում եմ, որ ազդրիս մկանը չի թույլատրում ինձ հանգիստ խաղալ: Մարզիչս ինձ արդեն խորհուրդ է տվել դուրս գալ առաջնությունից, բայց ես չեմ կարող ելույթներս դադարեցնել իմ հայրենիքում` Բուենոս Այրեսում: Այդպես չեմ արդարացնի բազմաթիվ երկրպագուների ակնկալիքները, իսկ նրանք աջակցում ու հավատում են ինձ: Առայժմ վերջնականապես չեմ որոշել` արդյոք կխաղա՞մ հաջորդ փուլում: Տեսնենք, թե ոտքս իրեն ինչպես կպահի: Հավատացեք, ես շատ եմ ուզում շարունակել ելույթները»,- հայ թենիսիստի խոսքերը մեջբերել է «Reuters» գործակալությունը: