Քաղաքական 20:36 18/02/2010

Է. Շարմազանով. «Շահումյանի շրջանը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել»

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ:
 
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարարության այն հայտարարությունը, թե ԼՂՀ-ի Մարտակերտի, Շահումյանի և Մարտունու շրջանները հանդիսանում են Ադրբեջանի տարածքը:
 
- Ադրբեջանցիներըհերթական անգամ  անհիմն հայտարարությամբ են հանդես եկել, քանի որ Շահումյանի շրջանը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դրա համար բավական է նայել  Լեռնային Ղարաբաղի ինքնվար մարզի և Շահումյանի շրջանի` 1989 թ-ին ընդունված համատեղ հռչակագիրը: Ավելին` ես համաձայն եմ ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի կողմից հնչեցված այն մտքին, որ նույնիսկ այն պարագայում, եթե Շահումյանի շրջանն այսօր գտնվում է Ադրբեջանի կազմում, անհնար է արդարացնել այդ տարածքներում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող օկուպացիան և սեփական, հայազգի քաղաքացիների նկատմամբ ցեղասպանության իրականացումը: Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը շատ կարևոր ուղերձ է, քանի որ առաջին անգամ է, որ Հայաստանի արտգործնախարարը նման լուրջ խնդիր է հնչեցրել: Չէ որ, ադրբեջանական քարոզչամեքենան մինչ օրս զբաղվում էր կեղծիքների տարածմամբ, միաժամանակ նույն Ադրբեջանը զավթողական քաղաքականություն էր վարում Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում` հետևողականորեն այնտեղից արտաքսելով և բնաջնջելով հայազգի բնակչությանը. հիշենք 1991 թ-ի «Կոլցո» ռազմական օպերացիայի ողբերգական պատմությունը:
 
- Ադրբեջանական կողմը չի՞ հասկանում դա:
 
- Ադրբեջանական կողմի նմանատիպ հայտարարությունները նման են փրփուրներից կախվելու փորձի. միջազգային հանրությունը թյուրիմացության մեջ գցելու նրանց փորձերը չեն կարող որևէ դրական արդյունքներ ունենալ: Ադրբեջանն անընդհատ փորձում է խոսել հայերի կողմից իբրև թե «օկուպացված» տարածքների, անվտանգության գոտուց զինված ուժերի դուրսբերման, Խոջալուի ողբերգության մասին, որը հենց իր` Այազ Մութալիբովի (Ադրբեջանի առաջին նախագահը) խոստովանությամբ, Ադրբեջանի ազգային ճակատի ձեռքի գործն է, քանի որ վերջիններս ձգտում էին պաշտոնանկ անել Մութալիբովին: Մենք իրականացնում ենք նախաձեռնող քաղաքականություն միջազգային հանրությանը ճշմարիտ իրավիճակի մասին տեղեկացնելու համար:
 
- Այսպիսով, հայկական կողմը կո՞տրել է այսպես կոչված «օկուպացիայի» վերաբերյալ ադրբեջանական քարոզչության կողմից միջազգային հանրությանը պարտադրված կարծրատիպը:
 
- Հայկական կողմը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Լեռանյին Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը անկախության լեգիտիմ հանրաքվե է անցկացրել, ինչին ադրբեջանական կողմը պատասխանել է ագրեսիայով և օկուպացիայով: Ադրբեջանական ռեժիմի նման քաղաքականության արդյունքում մոտ 400.000 հայ ստիպված են եղել լքել հարազատ հողը և փախչել: Ադրբեջանի` հաճախակի հայտարարությունները հայերի կողմից իբրև թե «օկուպացված» տարածքների մասին, տվյալ պետության բարդույթների վառ ապացույցն են: Չէ որ ադրբեջանցիները հանգիստ պայմաններում էին լքում Հայաստանը` վաճառելով կամ փոխանակելով իրենց բնակարանները, իրենց հետ տանելով ողջ ունեցվածքը: Իսկ հայերը Ադրբեջանից փախել են զանգվածային ջարդերի և հետապնդումների արդյունքում: Ադրբեջանը չի կարող խոսել մարդու իրավունքների և հակամարտության խաղաղ հանգուցալուծման մասին այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունել, որ հենց ինքն է ագրեսորը և պատերազմի նախաձեռնողը:
 
- Ադրբեջանի իշխանությունները շարունակում են փորձեր անել միջազգային հանրությանը պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրենց տեսլականը:
 
- Հակամարտությունը սովետական հանրապետությունների շրջանակներում լուծելու իր դիրքորոշումն առաջ տանելու Ադրբեջանի բոլոր փորձերը միայն ծիծաղ են առաջացնում: Ցանկություն է առաջանում վերափոխել հին արաբական ասացվածքը. «Ավելի շուտ երկինքը կընկնի երկրի վրա, քան Լեռնային Ղարաբաղի բնակիչները կհամաձայնեն ապրել Ադրբեջանի կազմում»: Լեռնային Ղարաբաղը և Շահումյանի շրջանը երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել: Եվ նախագահ Սերժ Սարգսյանը «Չեթմ Հաուսում» իր ելույթի ժամանակ հստակ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այդ տարածքների հետ որևէ ընդհանուր բան չունի:
Բացի այդ, կցանկանայի ադրբեջանական կողմին հիշեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Ակվիլում արված համատեղ հայտարարությունը, որտեղ հստակ ասված է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելու է միմիայն իր բնակչությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության դիրքորոշումը բոլորին հայտնի է: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հանրաքվե է անցկացրել, ԼՂՀ-ն կայացել է որպես անկախ պետություն: Իսկ Ադրբեջանին արժե դուրս գալ նավթային կոմայից: Ադրբեջանի ժողովուրդն արդեն պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է, և այդ պետության բնակչությունը երբեք չի համաձայնվի ապրել Ադրբեջանի կազմում:
 
- Այս կապակցությամբ հարց է բարձրացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ադրբեջանցիների վերադարձի մասին:
 
- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանակին նշել է, որ մեր նպատակը կարճաժամկետ խաղաղության հաստատումը չէ, մենք ձգտում ենք երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն հաստատել Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի հաստատվել, ադրբեջանցիների վերադարձն այդտեղ չի նպաստի այդ երկարաժամկետ նպատակի իրականացմանը, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը անկախացել է հանրաքվեի միջոցով, ինչին ի պատասխան` ադրբեջանական կառավարությունն այդ նույն Ղարաբաղի ադրբեջանցիների օգնությամբ սկսեց ագրեսիվ և զավթողական քաղաքականություն իրականացնել հայերի նկատմամբ: Սումգաիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ), ավելի ուշ Շահումյանում և Մարտակերտում հայերի նկատմամբ իրականացված ջարդերն ու կոտորածը դարձան հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից տարվող ռեպրեսիվ քաղաքականության անհերքելի ապացույցը: Պատերազմը նախաձեռնողԱդրբեջանն առաջին իսկ օրերին ապացուցեց, որ չի հանդուրժում որևէ այլախոհություն, այսպիսով` այդ հանրապետությունը կորցրեց ազգային փոքրամասնությունների վստահությունը և իր կազմում ազգային ինքնավարությունների ստեղծման հնարավորությունը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}