Սլավոնական համալսարանի ուսանողները ԵԱՀԿ մոդելային համաժողով են գումարում Երևանում
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ երեսունհինգ ուսանող և շրջանավարտ կքննարկեն հիպոթետիկ Արթենիա երկրում քաղաքական իրավիճակը և լրատվամիջոցների ազատության, գենդերային հավասարության և քաղաքական անկայունության մարտահրավերները ԵԱՀԿ մոդել համաժողովում, որը կսկվի վաղը Երևանում: Այս մասին տեղեկացանք ԵԱՀԿ Երևանյան գրասենյակից:
Համաժողովը առաջինն է, որ կկազմակերպվի Երևանում` հաջորդելով անցյալ տարի Շիրակի և Լոռվա մարզերում կազմակերպված մոդել համաժողովներին:
«ԵԱՀԿ օրակարգային խնդիրների քննարկումներում երիտասարդության ներգրավումը ԵԱՀԿ մոդել - նախաձեռնության նպատակներից մեկն է», - ասել է ԵԱՀԿ երևանյան գրասեյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան. - «Մշտական խորհրդի նիստի դերախաղը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ներսից պատկերացում կազմել համալիր բանակցությունների և որոշումների կայացման գործընթացների մասին, որոնցում ներգարվվում են ԵԱՀԿ մասնակից պետությունները»:
Համաժողովից առաջ մասնակիցների համար կազմակերպվել են հրապարակային խոսքի, հաղորդակցման և բանակցություններ վարելու դասընթացներ և միջազգային հարաբերությունների մասին ընդհանուր ակնարկ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը հակիրճ ներկայացրել է ԵԱՀԿ գործունեությունը, առանցքային սկզբունքներն ու արժեքները: Ամփոփման առանցքում ԵԱՀԿ մարդու իրավունքների ոլորտի գործունեությունն էր, որն էլ կլինի ԵԱՀԿ մոդել համաժողովի դերախաղի սցենարը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նաև հավաքգրում է Սյունիքի մարզում այս տարվա մայիսի 7-8-ը կայանալիք ԵԱՀԿ մոդել համաժողովի մասնակիցների դիմումներ: Գրասենյակը նաև նախատեսում է կազմակերպել համապետական համաժողով ավելի ուշ այս տարի: