Անհանդուրժողականության դրսևորում` ադրբեջանական դպրոցներում
Բաքվի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի է ունեցել աշակերտների զանգվածային ծեծկռտուք: Այս մասին ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնել են Նիզամի շրջանի ոստիկանության 25-րդ բաժանմունքից:
Ծեծկռտուքին մասնակցել է Նիզամի և Խատայինի շրջանի 13-17 տարեկան ավելի քան 20 աշակերտ: Անչափահասները մետաղյա տարբեր առարկաներով միմյանց լուրջ վնասվածքներ են հասցրել, այդ թվում` դանակի:
Զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներից մեկը` 138 դպրոցի աշակերտ Էմին Աբբասովը, ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի մնացած մասնակիցների վերաբերյալ ոստիկանությունը տեղեկություններ չի հաղորդում , քանի որ վերջիններս անչափահաս են:
Նշյալ փաստով Նիզամի ոստիկանության վարչությունում քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան