Թևան Պողոսյան. Մենք ստացել ենք պարտավորեցնող կարգավիճակ և հարկավոր է այն պատվով պահել
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» (ՄԶՄԿ) ամեն ինչ անում է, որպեսզի պատվով պահի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենակոմպետենտ «ուղեղային կենտրոններից» մեկի կարգավիճակը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր ասաց կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:
«Դա շատ պարտավորեցնող կարգավիճակ է և մենք պետք է պատվով այն պահենք»,-ասաց Թ. Պողոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» այս տարի ընդգրկվել է ՄԱԿ-ի հրապարակած համաշխարհային վերլուծական կենտրոնների վարկանշային աղյուսակում: Այն աշխարհի 50 լավագույն կենտրոնների շարքում է, և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների շրջանակում ընդգրկված է լավագույն 25-յակում:
«Դա մեզ պարտավորեցնում է նոր աշխատանքի, որպեսզի մենք աշխատենք ու ամեն օր նոր գաղափարներ, նոր ծրագրեր իրականացնենք, փորձենք անել ինչ-որ նոր բան»,-ասաց Պողոսյանը:
Այս պահին կենտրոնն աշծատում է AEPLAC-ի հետ և համարվում է նրան տեղական գործընկերը: Բացի այդ, աշխատում է նաև ԼՂ խնդրի հնարավոր կարգավորման վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ:
Նախորդող նորություն` Հայաստանի «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» համաշխարհային լավագույն վերլուծական 50 կենտրոնների շարքում է