ԵՊՀ-ն անցկացրեց11-րդ դասարանցիների համար նախատեսված դպրոցական օլիմպիադա
Այսօր Երևանի պետկան Համալսարնում անցկացվեց 11-րդ դասարանցիների համար նախատեսված դպրոցական օլիմպիադա:
Օլիմպիադայի կազմակերպիչները հայտնեցին, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի պետական համալսարանի մինչհամալսարանական կրթության կենտրոնը կազմակերպում է նմանատիպ օլիմպիադա, որի տևողությունը 4 ժամ է:
Օլիմպիադային յուրաքանչյուր դպրոցից` ըստ առարկաների, մասնակցում է 1-2 աշակերտ:
Ինչպես նշեցին կազմակերպիչները, օլիմպիադան ապագա դիմորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն ստուգելու գիտելիքները ընդունելության քննությունների նախաշեմին, այլև` հանդիպելու ֆակուլտետների դեկանների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, ինչը կօգնի դիմորդներին մասնագիտական կողմնորոշման հարցում:
Նշենք, որ օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին ԵՊՀ մեծ դահլիճում, որից հետո ԵՊՀ ֆակուլտետներում տեղի կունենա «Բաց դռների» օր: