Իրանի խորհրդարանի փոխխոսնակը սեփական կարծի՞քն էր արտահայտել
Միջազգային քաղաքականության հարցերում Իրանի պաշտոնական դիրքորոշումը հայտարարում է միայն Իրանի նախագահը, արտգործնախարարությունը և արտաքին գործերի նախարարը: Այդ մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանատան հասարակայնության և կապերի բաժնի պատասխանատու Արդեշիր Ջավադին` մեկնաբանելով Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մուհամմեդ Ռեզա Բահոնարի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր ադրբեջանական Trend News լրատվական գործակալությունը, Իրանի խորհրդարանի փոխխոսնակն ասել էր. «Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Միջազգային ասպարեզում Իրանը միշտ ջանքեր է գործադրել և շարունակելու է գործադրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու համար»:
«Մյուս անձանց հայտարարությունները դիտվում են որպես սեփական կարծիքներ և համարվում են ոչ պաշտոնական հայտարարություններ»,- փոխանցեց դեսպանատան պաշտոնյան:
Նա նաև հիշեցրեց Հայաստանում Իրանի դեսպանի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հետ Իրանն ունի ընդհանուր սահման` դրանով ըստ էության ընդունելով, որ ազատագրված տարածքները Լեռնային Ղարաբաղի մասն են կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան