Գազի վրա միս տապակելը քաղցկեղ է առաջացնում
Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գիտնականների մի խումբ պարզել է, որ գազօջախի վրա միս պատրաստելը վտանգավոր է և կարող է քաղցկեղ առաջացնել: Այս մասին տեղեկացնում է «Mail Online»-ը:
Փորձարկման համար նրանք եվրոպական ռեստորանի մի խոհանոց են առանձնացրել, որտեղ դրված է եղել գազօջախ ու էլեկտրական սալիկ: Ընդհանուր առմամբ երկու սալօջախների վրա տապակել են 17 սթեյք (մսով կոտլետ) 15 րոպեների ընթացքում:
Փորձագետներն ուսումնասիրել են մսի տապակման հետևանքով առաջացած գոլորշին ու պարզել, որ գազի վրա տապակելով մարդը ենթարկվում է թունավոր քիմիական նյութերի ազդեցությանը:
Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային ինստիտուտը այդ տոքսիկ նյութերը դասում է քաղցկեղ հիվանդությունն առաջացնողների շարքին:
Գիտնականները կարծում են, որ ամբողջ խնդիրը գազից ստացվող բարձր ջերմաստիճանն է, որից էլ առաջանում են այդ տոքսիկ նյութերը: Ի տաբերություն ջազօգախի, էլեկտրական սալիկը քիչ տաքություն է «արտադրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան