Այսօր տոն է
Այսօր Ռուսաստանում նշում են Հայրենքի պաշտպանի օրը: Տոնը ոչ պաշտոնապես համարվում է բոլոր տղամարդկանցը:
Այսօր հարգանքի տուրք և երախտագիտություն է մատուցվում ռուսական, ինչպես նաև խորհրդային բանակի զինծառայողներին, վետերաններին: Տոնին նվիրված միջոցառում է անցկացվելու նաև Երևանում՝ Հաղթանակ զբոսայգում, որին ներկա է գտնվելու նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:
1923 թվականից տոնը կոչվել է Կարմիր բանակի և նավատորմի օր, իսկ 1946-ից՝ Խորհրդային բանակի և ռազմածովային ուժերի օր: 1993-ի փետևվարի 8-ին ՌԴ գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց փետրվարի 23-ը նշել որպես Հայրենքի պաշտպանի օր: