
Ամերիկաբնակ թուրքերին կոչ է արվել նամակագրության ակցիա սկսել ընդդեմ Ցեղասպանության բանաձևի
Միացյալ Նահանգների թուրքական միությունների ֆեդերացիան (TADF) Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևին առավել ակտիվորեն ընդդիմանալու կոչ է արել:
Ֆեդերացիայի նախագահ Քայա Բոզթեփեի տարածած հաղորդագրության մեջ ամերիկաբնակ թուրքերի կոչ է արվում բողոքի նամականեր գրել կոնգրեսականներին`մասնակցելով համընդհանուր նամակագրության ակցիային:
Ըստ թուրքական «Սոն Դաքիքա» (Son Dakika) լրատվական կայքի` այդ հաղորդագրությունն արդեն ուղարկվել է 30.000 թուրքերի:
Նշվում է նաև, որ «TADF»-ի պատվիրակությունը Քայա Բոզթեփեի գլխավորությամբ մեկնել է Թուրքիա` որոշ կազմակերպչական հանդիպումներ անցկացնելու: