Մերզլյակովը բջջայինով լրագրողների հարցերին չի պատասխանում
Օրերս տեղեկություն էր տարածվել, թե ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հնարավոր է նշանակվի Էստոնիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան:
Panorama.am-ը փորձեց անմիջապես Մերզլյակովից հավաստիանալ տեղեկության ճշմարտացիության մասին, սակայն վերջինս անմիջապես` առանց հարցը լսելու փոխանցեց, որ ինքը լրագրողների հարցերին բջջային հեռախոսով չի պատասխանում ու խորհուրդ տվեց զանգել քաղաքային հեռախոսահամարին:
Մեր դիտարկմանը, թե քաղաքային հեռախոսը չի պատասխանում, պատասխանեց. «Եվ ի՞նչ»:
Ներկայումս Էստոնիայում ՌԴ դեսպան է Նիկոլայ Ուսպենսկին, ով իր պաշտոնը կլքի այս տարի` չորսամյա ծառայության ավարտի կապակցությամբ: Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել տարածված տեղեկատվությունը:
Մեկ այլ տեղեկատվության համաձայն, ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ ռուսաստանցի համանախագահ է նշանակվելու Իգոր Պոպովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան