ԼՂՀ նախագահը ծանոթացել է օդանավակայանի շինարարական աշխատանքներին
Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի օդանավակայան:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, երկրի ղեկավարը շրջել է օդանավակայանի ուղևորային համալիրի շինհրապարակում և ծանոթացավ այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակից` միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման կարևորությունը:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: