«Ժամկետները շատ սեղմ են». Սեմնեբին կրկին խոսել է ղարաբաղյան հիմնախնդրից
Ժամկետները շատ սեղմ են, և Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն չի կարող ընդմիշտ շարունակվել: Այս մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է եռօրյա այցով Բաքվում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
«Ես մեծ հույս ունեմ, որ այն առաջընթացը, որն արձանագրվեց նախորդ տարի, կոնկրետ արդյունքների կբերի: Մենք, իհարկե, դրան կօժանդակենք», -հավելել է Սեմնեբին, փոխանցում է ադրբեջանական «Թրենդ»-ը:
Նշվում է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը որոշ հետխորհրդային երկրներում գործող ԵՄ հատուկ ներկայացուցիչների մանդատը երկարաձգել է մարտի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Երկարաձգվել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի լիազորությունների ժամկետը: