Վիոլետ Գրիգորյանը մասնակցել է «Միջազգային գրական ծրագրին»
Գրող Վիոլետ Գրիգորյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորեց միջազգային գրական շփումները և ասաց, որ դրանք շատ մեծ դեր ունեն մեր երկրի համար:
Նա հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է Այովայի համալսարանում կազմակերպված «Միջազգային գրական ծրագրին»:
Ըստ նրա, 40 տարվա պատմություն ունեցող այս ծրագրին առաջին անգամ է, որ հայ գրող է մասնակցել: Այս ծրագրում մասնակցելու համար Վիոլետ Գրիգորյանին ընտրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Նրա խոսքերով, սույն ծրագրին այս տարի մասնացել է 36 գրող` շուրջ 30 երկրից: Վիոլետ Գրիգորյանը պատմեց, որ երկու ամսվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից եկած 36 գրող ներկայացրել է իր գրական ստեղծագործությունները, ինչպես նաև եղել է ստեղծագործական փորձի փոխանակում, մասնակցություն` տարաբնույթ քննարկումների:
Նա հայտնեց, որ ծրագրում ընդգրկված է եղել նաև ճամփորդություն դեպի Սան Ֆրանցիսկո և Չիկագո: Ըստ Վ. Գրիգորյանի, այս ծրագիրը գրողների համար իսկապես դրախտ էր, քանի որ ոչ մի գրող մյուսի լեզուն չեր հասնակում և իրար նախանձելու առիթ էլ չկար:
Նրա խոսքով, այս ծարգրի կազմակերպիչներն ամեն ինչ արել էին, որ մանսակիցները տեսնեն ամերիկյան կյանքի բոլոր շերտերը` քաղաքական, մշակութային, գրական և այլն: Գրողը նշեց, որ այս ծրագրի շնորհիվ այժմ նա ունի գրական մեծ կապեր, ինչպես նաև դրա շնորհիվ ծանոթացել է այլ երկրների ժամանակակից գրական կյանքին:
Հայասատնում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոի տնօրեն Ներսես Հայրապետյանը նշեց, որ այս տարի սույն ծրագրի համար նույնպես նախատեսվում է Հայաստանից ուղարկել հայ գրող: Ծրագրին մասնակցել ցանկացողները ծրագրի մասին կարող են տեղեկանալ ԱՄՆ դեսպանատ կայքից: Նա նշեց, որ այս ծարգիրը նպաստում է, որ տարբեր երկրների գրողները տեղեկանան տարբեր երկրների գրական կյանքին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան