«Կրթություն բոլորի հետ միասին և բոլորի հետ հավասար. այս գաղափարն է ներառված ներառական կրթության մեջ»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ նախարարին կից կոլեգիայի այս տարվա առաջին նիստը, որն աննախադեպ և կարևոր երևույթ էր քաղաքացիական հասարակության և մասնակցային գործընթացի կայացման տեսանկյունից: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 

Կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` «Ներառական կրթությունը Հայաստանում /ձեռքբերումներ, խնդիրներ, հեռանկարներ/» և «ՀՀ-ում լրացուցիչ և շարունակական կրթության մասին», որոնց վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հաշվի առնելով հարցերի կարևորությունը և բնույթը` նիստին մասնակցելու հրավեր էին ստացել ՄԱԿ-ի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները: Նիստը վարում էր կոլեգիայի նախագահ, նախարար Ա. Աշոտյանը:
 

Ներառական կրթությանը վերաբերող զեկույցով հանդես եկավ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի անդամ Ս. Թադևոսյանը: Վերջինս ներկայացրեց «Հույսի կամուրջ» կազմակերպության հիմնական խնդիրը, այն է` պաշտպանել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքները և արժանապատվությունը: Այս համատեքստում, որպես ամենակարևոր գործոն, տիկին Թադևոսյանն ընդգծել է անհատի կրթության իրավունքի իրականացումը. «Կրթություն բոլորի հետ միասին և բոլորի հետ հավասար. այս գաղափարն է ներառված ներառական կրթության մեջ»,-նշել է Ս. Թադևոսյանը և հավելեց, որ աշխարհում ներառական կրթության շարժումը սկսել է դեռևս նախորդ դարի 70-ականներից հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների նախաձեռնությամբ: Տարիների ընթացքում ներառական կրթությունն անցել է ինտեգրման և ներառման փուլեր: «Ներառական կրթությունը, անկախ նրանից` կկոչվի ներառական կրթություն, կրթության մատչելիություն և հասանելիություն, թե կրթության որակ, որոշակի գաղափարախոսություն կրող կրթության կազմակերպման ձև է, և այդ գաղափարն արտացոլված և պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրով»,-նշել է Ս. Թադևոսյանը:
 

Վերջինս ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի հռչակագրին միացել է 1993 թվականին, իսկ 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 2006թ.-ին` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: Հայաստանում ներառական կրթության ոլորտում առաջին քայլի սկիզբը դրվել է 2001 թվականին` ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված համաձայնագրով, որը լավագույն օրինակ էր պետական կառույցի, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության: Ըստ տիկին Թադևոսյանի` առաջին փորձի հիմնական ձեռբերումը հասարակության շրջանում մտածելակերպի փոփոխության և դրա արդյունքում հասանելի և մատչելի կրթության ապահովումն էր: Գործընթացն իր շարունակությունը ստացավ 2003 թվականին ՀՀ ԿԳՆ-ի, դանիական «Առաքելություն Արևելք» կազմակերպության և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված համաձայնագրով, որի շրջանակում մշակվել են հաշմանդամ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մատչելիության և կրթության մեջ նրանց լիարժեք մասնակցության մեխանիզմներ: Բացի այդ, մշակվել և հաստատվել են ինչպես «Թեթև, չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ կրթության չափորոշիչները» , ներառական կրթության հայեցակարգը, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման փաթեթը և կրթական հատուկ կարիքի գնահատման գործիքները:


2006 թվականից փորձարկման փուլ անցած վեց դպրոցները պաշտոնապես ճանաչվեցին որպես ներառական կրթություն իրականացնող դպրոցներ, իսկ մեկ տարի անց նրանց թիվը հասավ 14-ի: Այսօր հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 49 դպրոց, որոնցում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1178 երեխա: Նշված ժամանակահատվածում երեխաների կրթության կազմակերպման նպատակով Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ մշակվել են համապատասխան ուսումնական ձեռնարկներ, վերանայվել առարկայական ծրագրեր, վերապատրաստվել ՀՊՄՀ-ի դասախոսներ: ՀՀ-ում ներառական կրթության զարգացման նոր փուլի շրջանակում ՀՀ ԿԳՆ-ի և «Առաքելություն Արևելք» և «Հույսի կամուրջ» կազմակերպությունների միջև կնքվել է նոր համաձայնագիր` ստեղծելու և մեկ մարզի մակարդակում փորձարկելու ընդօրինակելի մոդելներ և մեխանիզմներ, որոնց շնորհիվ լիարժեք պաշտպանված կլինեն հաշմանդամ և ԿԱՊԿՈՒ երեխաների կրթության և սոցիալական ներառման իրավունքները: Իր զեկույցի ընթացքում Ս. Թադևոսյանն անդրադարձել է նաև ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների, մասնավորապես, իրավական դաշտի անկատարության, տվյալ երեխաների կարիքի գնահատման մեխանիզմների և գնահատման չափանիշների հստակեցման, ֆինանսավորման կարգի վերանայման, պետական կրթական չափորոշիչների, կրթության որակի վերահսկողության, դպրոցաշինական ծրագրերում մատչելի միջավայրի ստեղծման, հատուկ մանկավարժների կրթության խնդիրներին:
 

Զեկույցից հետո կոլեգիայի անդամների կողմից հնչել են հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին շահառու խմբերի և տարբեր տարակարգերի հստակեցման և ուսուցման մեոդաբանության խնդիրներին: ԱԺ պատգամավոր, կոլեգիայի անդամ Ա. Բախշյանին առավելապես հատաքրքրում էր Հայկական պետական մանկավարժական համալսարանում համապատասխան կադրերի պատրաստման գործընթացը: Տիկին Բախշյանը վստահեցրել է, որ ներառական կրության ոլորտում վստահության պաշարի բարձրացմանը նպաստող հիմնական գործոնը պետություն-հասարակական կազմակերպություններ-հասարակություն համագործակցությունն է: Կոլեգիայի անդամ Հ. Քոթանջյանին հետաքրքրում էր վերոնշյալ ոլորտում միջազգային փորձը և նրա տեղայնացման հնարավորությունները: Կոլեգիայի օրակարգում ընդգրկված առաջին հարցի արդյունքներն ամփոփել է կոլեգիայի նախագահ Ա. Աշոտյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ողջ հասարակական հատվածին, ի դեմս «Հույսի կամուրջ» կազմակերպության` ներառական կրթության ուղղությամբ կատարված հսկայածավալ աշխատանքի և հետևողական վերաբերմունքի համար: «Եթե հավատում ես որդեգրած գաղափարիդ, հաջողության հասնելու գրավականն ավելի մեծ է»,-նշել է նախարարը և կոչ է արել այսուհետ աշխատանքներն ուղղել նաև հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ:
 

Կոլեգիայի նիստի օրակարգ ներառված հաջորդ` «ՀՀ-ում լրացուցիչ և շարունակական կրթության մասին» հարցի շուրջ զեկուցումով հանդես եկավ «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպության նախագահ, կոլեգիայի անդամ Ա. Սարգսյանը:
 

Նա նշեց, որ օրենսդրական փաստաթղթերում այսօր առավելապես առկա են լրացուցիչ մասնագիտական կրթություն և շարունակական կրթություն հասկացությունները: Միջազգային ընդունված տերմինաբանությանը համաձայն` լրացուցիչ կրթությունը համապատասխանում է մեծահասակների կրթություն և շարունակական կրթությունը` ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում /ցկյանս ուսումնառություն/ շրջանառվող հասկացություններին: Անդրադառնալով Հայաստանում ողջ կյանքի ընթացքում ուսումնառության համակարգին` տիկին Սարգսյանն նշեց, որ այս խնդրում անհրաժեշտ է նկատի ունենալ ուսումնառության բոլոր տեսակները` ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ, մասնագիտական և ոչ մասնագիտական` ներառյալ ինչպես տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից մատուցվող ծառայությունները, այնպես էլ անձանց ինքնակրթությունը: Անդրադառնալով ֆորմալ ուսումնառությանը` զեկուցողը նշել է, որ այն սովորաբար տրամադրվում է կրթական կամ ուսումնական հաստատությունների կողմից և հանգեցնում է ճանաչված դիպլոմի կամ որակավորման շնորհման, մինչդեռ ոչ ֆորմալ ուսումնառությունը կարող է իրականացվել որևէ հիմնական (պաշտոնական) կրթական համակարգի կողմից և սովորաբար այն չի հանգեցնում պաշտոնական վկայագրման: Նա նշեց, որ ոչ ֆորմալ ուսումնառությունը կարող է ապահովվել աշխատատեղում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ խմբերի գործունեության միջոցով:


Անդրադառնալով ինֆորմալ կրթությանը` Ա. Սարգսյանը նշել է, որ, ի տարբերություն ֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնառության, ինֆորմալ ուսումնառությունը ոչ անպայման է նպատակային. այն կարող է անգամ գիտակցված չլինել անհատների կողմից` որպես ներդրում նրանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Ողջ կյանքի ընթացքում ուսումնառության համակարգում բանախոսն առանձնացրել է մի շարք գործառույթները, որոնցում միահյուսված է մի կողմից` սոցիալական, տնտեսական, քաղաքական և մյուս կողմից` բուն մանկավարժական համակազմը: Որպես հիմնական գործառույթներ` նա նշել է հանրակրթությանը և մասնագիտական կրթությանը նախապատրաստումը, հասարակական գործունեության մեջ զանգվածների արդյունավետ մասնակցության ընդլայնումը, անձի բազմակողմանի մշակութային զարգացումը, հիմնական կրթության կամ կրթության գործող համակարգի արդիականացումը, գիտելիքների նվազագույն մակարդակի բարձրացումը, սերունդների միջև կրթական և մշակութային տարբերությունների նվազեցումը, անհատի կենսական և սոցիալական հարմարվողականությունը միջավայրին, ինքնակրթության սկզբունքների ուսուցումը և ինքնակրթության ունակությունների ձևավորումը: Ա. Սարգսյանը նշել է, որ այս գործառույթները հաջողությամբ իրականացվում են ողջ կյանքի ընթացքում ուսումնառության զարգացած համակարգ ու ավանդույթներ ունեցող մի շարք երկրներում:


Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում դրանց համար դեռևս պետք է ձևավորվեն ինչպես իրավական հիմքեր ու համապատասխան ենթակառուցվածքներ, այնպես էլ հասարակության համապատասխան վերաբերմունք և մտածողություն: Բանախոսը շեշտել է, որ շատ հաճախ դժվար է կանոնակարգել տրամադրվող կրթության մակարդակները, տեսակները, ձևերը, ժամկետները, նրանց գործողության գնահատման չափանիշները, հասնել «դիպլոմների» համեմատելիության և կրթվածության մակարդակի գնահատման: Ամփոփելով իր զեկույցը` Ա. Սարգսյանը նշել է, որ անկասկած մեծ նշանակություն ունի նաև այն փաստը, որ Երևանն ընտրվել է 2010 թ. հունիսի 16-18-ը Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի (EAEA) գլխավոր համաժողովը հյուրընկալող քաղաք: Ավելին, «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» (ՄԿ և ՈՒՈԿԸ) ասոցիացիան նախատեսում է այդ միջոցառումը զուգահեռել երիտասարդների և մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընթացքում ուսումնառության հարցերի վերաբերյալ միջազգային գիտաժողովի հետ, որի համակազմակերպիչներն են հանդիսանում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և մի շարք միջազգային կազմակերպություններ:
 

Շնորհակալություն հայտնելով բանախոսին` հանգամանալից զեկույցի համար` կոլեգիայի նախագահ Ա. Աշոտյանը նշել է, որ առաջին անգամ է, որ փորձ է արվում անդրադառնալ այս ոլորտին: «Այսօր աշխատաշուկայում մենք ունենք մի հսկայածավալ զանգված, որն իր կրթությունը վաղուց է ստացել, և այդ մարդկանց ստացած գիտելիքները ոչ միշտ են արդիական, իսկ մասնագիտությունները` պիտանի աշխատաշուկայի համար: Նմանատիպ մարդկանց աղքատության, գործազրկության հաղթահարման և հասարակությանն ու տնտեսությանը նրանց ինտեգրման համար մենք պետք է փորձենք լրացուցիչ կրթական ծառայությունների միջոցով նրանց վերադարձնել աշխատաշուկա: Սա հարթակ է, որտեղ տնտեսության, պետության և հասարակության շահերը համընկնու»,-նշել է նախարարը: Երկրորդ խնդիրը, որի մասին խոսել է Ա. Աշոտյանը, վերաբերում էր բուհերին. «ՀՀ-ում գրեթե ոչ մի պետական բարձրագույն ուսումնական հաստատություն այսօր չի մատուցում աշխարհում տարածված լրացուցիչ կամ ցկյանս կրթության մոդուլներ, սեմինարներ, վերապատրաստումներ. բուհական ծառայությունների տեսակետից սա հսկայական նոր բաղադրիչ է»,-շեշտել է նախարարը` լրացուցիչ և շարունակական կրթության հարցում ընդգծելով նաև քաղաքացիական հասարակության պասիվությունը:
 

Նիստին ներկա ՄԱԿ-ի զարգացման գործակալության ներկայացուցչին առավելապես հետաքրքրում էր հետագա գործունեության համար անհրաժեշտ գործողությունների պլանի առկայությունը: Տիկին Սիմոնյանը ՄԱԿ-ի զարգացման գործակալության աջակցությունն առաջարկել է համապատասխան վերապատրաստումների և օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքներում:
Կոլեգիայի անդամ, բուհական ուսխորհուրդների ներկայացուցիչ Ն. Մանթաշյանը մտահոգված էր բուհերում դասախոսների «շատ հաճախ հնացած գիտելիքների» և աշխատաշուկայի պահանջների համապատասխան մասնագետների պատրաստման խնդրով:

ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի նախագահ, կոլեգիայի անդամ Ս. Հարությունյանն առաջարկել է շարունակական կրթության գործընթացի մեջ ներառել նաև գիտնականներին, քանի որ, ըստ Ս. Հարությունյանի, «ամեն գիտական աշխատանք և արդյունք նոր գիտելիք է, հետաբար ցկյանս կրթության կարևորագույն տարրերից մեկը հետազոտական աշխատանքն է»:
 

Նիստի ավարտին կոլեգիայի նախագահ, նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բոլորին շահագրգիռ և հետաքրքիր քննարկման համար և նշել է, որ կրթական բարեփոխումների և կրթության կարիքների գնահատման հարցում նախարարությունն ապավինում է նաև միջազգային կազմակերպությունների աջակցությանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Դուք ծա՞ռ եք ընտրում, թե՞ հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հիմա էլի կասեն «չար ու...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումնել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է փոխանցել։ Այն փոխանցել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սերգեյ Մելքոնյան. Իսրայելը չհաղթեց, ՀԱՄԱՍ-ը չպարտվեց
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մի քանի հիմնական նկատառումներ է ներկայացրել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան մտնել արգելելու մասին
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան քաղաք մուտք գործել արգելելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում
Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հանրակրթության նոր չափորոշիչը հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում
«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ինչո՞ւ է ազատվել պաշտոնից ոստիկանության Աշտարակի բաժնի պետը. ՆԳ նախարար
««Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք։ Համայնքային ոստիկանության  Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում։ Պարոն Մարտիրոսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
«Մեր պաշտոնական դիրքորոշումը Երևանին լավ հայտնի է, որի էության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մենք հայտնում ենք Հարավային Կովկասում...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա  աշխատանքի մասին։ Ռեժիսորի խոսքով, ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
Անցած տարվա ընթացքում պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել են շուրջ չորս հազար հանցագործություններ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ, Ռուսասանը ներկայացնող Արման Ծառուկյանը կարծում է, որ գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}