Դավիթ Հարությունյանը հրաժարական է տվել
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երկրի ղեկավարին օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը:
«Հրաժարականը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելով»,-ասաց Ուդումյանը: Քանի դեռ հրաժարականի ընդունման մասին որոշում չկա, նա կշարունակի պաշտոնավարել:
Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանըհանձնաժողովի նախագահ էր նշանակվել 2009-ի հոկտեմբերի 23-ին, հինգ տարի ժամկետով: Մինչ այդ նա եղել է վարչապետի օգնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա