Սինգապուրցի բժիշկը կաջակցի Հայաստանում սրտային վիրաբուժության ծառայության զարգացմանը
Այսուհետ Սինգապուրի և Հայաստանի առաջատար բժիշկները փորձի փոխանակման, երկու երկրներում վերապատրաստման դասընթացներ անցելու հնարավորություն կունենան: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Նրա խոսքով, օրերս Սինգապուր էր այցելել ատողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Այցելության շրջանակներում հայկական կողմի ու Սինգապուրի ազգային համալսարանական հիվանդանոցի գործադիր տնօրեն Բենջամին Օնգի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Ըստ Շ. Հունանյանի, հուշագիրն իրավական դաշտ կստեղծի երկու երկրների առողջապահական հաստատությունների միջև բժշկագիտության տարբեր ոլորտների մասնագետների փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական ծրագրերի, գիտագործնական սեմինարների, համաժողովների իրականացման առումով:
«Հանդիպման ընթացքում Բենջամին Օնգը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում սրտային վիրաբուժության ծառայության զարգացմանը: Նախարարը ծանոթացել է Սինգապուրում հիվանդանոցների կառավարման, բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմներին, ինչպես նաև բժշկագիտության արդի մոտեցումներին, միջուկային բժշկությանը»,-ասաց Շ. Հունանյանը:
Նախարարի օգնականի հավաստմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ի դեպ, երկու երկրների միջև առողջապության ոլորտի տարբեր հիմնահարցերի ու խնդիրների քննարկման շարունակությունը սպասվում է նաև Հայաստանում, երբ նախարար Քուշկյանի հրավերով Հայաստան կժամանի Սինգապուրի առողջապահության նախարար Խայ Բուն Վանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում