«Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի երկու ֆիլմեր կցուցադրվեն Սլավոնական համալսարանում
Սումգայիթի զոհերի հիշատակի նախօրեին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կցուցադրվեն «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի «Բաքու, հունվար` 1990. Սովորական Ցեղասպանություն» և «Սումգայիթ, փետրվար՝ 1988» վավերագրական ֆիլմերը: Ցուցադրությունը կկայանա փետրվարի 27-ին, ժամը 13:30-ին:
«Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարը պատմում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության, մասսայական բռնությունների և բռնի տեղահանումների մասին: Ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինի նաև ֆիլմերի հեղինակ, հայտնի լրագրող Մարինա Գրիգորյանը:
«Սովորական Ցեղասպանություն» ծրագիրն իրագործվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի աջակցությամբ:
«Բաքու, հունվար` 1990. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն և ռուսերեն լեզուներով: Մոտ ապագայում նախատեսվում է ֆիլմի ցուցադրումը տարբեր երկրներում, ֆիլմը տարածվելու է նաև համացանցով և խտասկավառակների միջոցով:
Ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 19-ին Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակին նվիրված ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից կազմակերպված միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան