ԱՀԿ-ն զգուշացնում է խոզի գրիպի նոր հնարավոր բռնկման մասին
Խոզի գրիպ հիվանդությունը դեռևս չի հասել իր կրիտիկական գագաթնակետին և պահպանում է համընդհանուր պանդեմիայի (համաճարակ) կարգավիճակը: Այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները:
«Deutsche Welle»-ի հաղորդմամբ, գրիպի մասով ԱՀԿ փորձագետ Քեյջի Ֆուկուդան զգուշացնում է, որ չնայած Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում A/H1N1-ով հիվանդացության դեպքերի կրճատմանը, Աֆրիկայում վարակը նոր է սկսում տարածվել: ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, մոտակա ամիսներին հիվանդության նոր ալիք է սպասվում:
Նշենք, որ վերջին ամիսների փորձն ուսումնասիրելով` Ք. Ֆուկուդան հայտարարել է գրիպի դեմ մասսայական պատվաստումների արդյունավետության մասին և խորհուրդ է տվել շարունակել պատվաստումները:
Նախորդող նորություններ`
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խոզի գրիպի դեմ պատվաստումները ներառել սեզոնային պատվաստումների ցանկում
ԱՀԿ. A/H1N1 գրիպի վտանգը չափազանցված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա