ՆԱԲՈւԿՈ-ն համալրվում է
Եթե թուրքական կողմը դեմ չլինի, ֆրանսիաացիները կներգրավվեն ՆԱԲՈւԿՈ նախագծի մեջ: Կոնսորցիումի մասնակիցները կվերանայեն ֆրանսիական GdF Suez-ի հայտը: Այս մասին neftegaz.ru լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:
Նկատենք, որ ավստրիական OMV էներգետիկ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Դոլեզալը Վիենայում հայտարարել է, թե «ՆԱԲՈւԿՈ նախագծում Ֆրանսիայի համար դռները բաց են»:
«Կոնսորցիումը պատրաստ է ընդունել իր շարքերում 7-րդ գործընկերոջը, եթե նա ուժեղացնի նախագիծը»,- նշել է ներկայացուցիչը:
Տեղեկացնենք, որ Ֆրանսիան նախագծին միանալու հայտ էր ներկայացրել, 2007թվականի սեպտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ 2008թ. փետրվարին Թուրքիայի կառավարությունը արգելափակել է Ֆրանսիայի մասնակությունը ՆԱԲՈւԿՈ նախագծին, այն պատճառով, որ Ֆրանսիայի խորհրդարանաի ստորին պալատը հավանության էր արժանացրել օրենքի նախագիծը, ըստ որի Օսմանյան կայսրության տարածքում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանության փաստը կասկածի ենթարկելը պատժվում է քրեական պատասխանատվությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա