Հ. Բագրատյան. «Գիտությունը Հայաստանի համար անթույլատրելի ճոխություն է»
«Республика Армения»-ն անդրադարձել է մի քանի օր առաջ Հայ ազգային կոնգրեսի կողմից հրապարակված քաղաքական-տնտեսական բովանդակությամբ «100 քայլ» վերնագրով փաստաթղթին: Սույն փաստաթուղթն իրենից ներկայացնում է «սոցիալ-տնտեսական քաղաքականության բարեփոխումների» նախագիծ: Վերլուծելով փաստաթղթում, այսպես կոչված, գիտական առաջնորդ Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագիծը` թերթը գրում է, որ որևէ «նորություն» ՀԱԿ-ը չի ներկայացրել, միմիայն` «հնություններ»: Փաստաթղթի հենց առաջին տողում` առանց որևէ վերլուծության և փաստարկների, հեղինակներն առաջարկում են տնտեսական համակարգի «արմատական» փոփոխություն:
Թերթը հիշեցնում է, որ նման «արմատական» փոփոխություն Հ. Բագրատյանի վարչապետության օրոք իրականացվում էր 1991թ.-ին, երբ իշխանությունների կարգախոսն էր «ջնջենք և նորից սկսենք»: Հոդվածագիրը նշում է, որ «ջնջելը» բագրատյանական կառավարության մոտ շատ լավ ստացվեց, ՀՀՇ-ի կառավարման առաջին իսկ տարում ոչնչացվեց պետության ողջ արդյունաբերական բազան` հարյուրավոր մեծ և փոքր գործարաններ, ընդհուպ մինչև «Նաիրիտ»-ի փակվելը: Նախանձելի համառությամբ ներկայիս կոնգրեսականները ջնջում էին Հայաստանի ծանր և թեթև արդյունաբերության բոլոր ճյուղերը, մեկը մյուսի հետևից փակում էին գիտահետազոտական ինստիտուտները:
Այն ժամանկվա վարչապետ Հ. Բագրատյանի համոզմամբ` Հայաստանի նման փոքր երկրի համար գիտությունն անթույլատրելի ճոխություն է, այսուհետ` Հայաստանը պետք է ագրարային երկիր դառնա: «Ջնջելու» գործընթացի արդյունքները երևացին արդեն 1991թ.-ին. 1989թ.-ի համեմատ ՀՀ-ի ՀՆԱ-ն կազմեց 1,3%, իսկ երկրի բյուջեն` 0,75%: Հոդվածագիրը հիշում է, որ Հրանտ Բագրատյանն այն ժամանակ բարձր ամբիոններից բացատրում էր ամսեկան 17 ԱՄՆ դոլար աշխատավարձ և 5 դոլար թոշակ ստացող ժողովրդին տնտեսական լիբերալիզմի առավելությունները: Սակայն ժողովուրդը հնարավորություն չուներ հեռուստացույցով լսելու իր վարչապետի «պատգամը», քանի որ բնակչության 50%-ից ավելին զուրկ էր էլեկտրականությունից:
Մեր երկրի բնակչությունը լավ գիտի` ինչ ասել է. «տնտեսական համակարգի արմատական փոփոխություն»` կոնգրեսականների աչքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան