Բ. Կարապետյան. Մենք պետք է ցույց տանք, թե ինչ է կատարվել իրականում
«Մենք պետք է ցույց տանք, թե ինչ է կատարվել իրականում: Ես ունեմ շատ նյութեր, ֆիլմերի սցենարներ: Այդ ամենը պետք է ներկայացնենք, որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը, ոչ թե այն, ինչ ադրբեջանցիներն են թելադրում»,- լրագրողնրին ասաց արձակագիր, «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը:
Նա լրագրողներին ներկայացրեց մի քանի գիրք, որտեղ նկարագրում է սումգայիթյան ջարդերը, ղարաբաղյան պատերազմը: «Ունեմ շատ արխիվային նյութեր, սակայն պետք են հովանավոր, որ կարողանամ հրատարակել դրանք»,- ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե սումգայիթյան ջարդերից անցել է 22 տարի, ի՞նչ է փոխվել Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ, Բ. Կարապետյանն ասաց, որ եթե առիթ լինի, նորից կանեն այն, ինչ արել են, ոչ մի փոփոխություն չկա. «1991 թվականին Խոջալուն նրանք արեցին, որպեսզի խլացնեն Սումգայթի երևույթը»,- նշեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան