Վերանորոգման աշխատանքներ` մայրաքաղաքի 24 դպրոցում
Այս տարի մայրաքաղաքում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է վերանորոգել 24 միջնակարգ դպրոց: Այս մասին Panorama.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը:
Նա նշեց, որ մինչև 2013 թվականը նախատեսված է մայրաքաղաքի շուրջ 114 դպրոցում իրականացնել վերանորոգման աշխատանքներ:
Վարչության պետի խոսքով, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մայրաքաղաքի 201 դպրոցներից կաթսայատներ չունեն ընդամենը 36-ը:
«Այդ դպրոցներից 27-ի նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն պատվիրված են և դրանք ընդգրկված են 2010-2013 թվակնների ընթացքում իրականացվելիք ծարգրերի մեջ. դրանց համար կաթսայատների կառուցման ֆինանսավորումը իրականացվելու է պետական բյուջեից և այլ աղբյուրներից»,- հավելեց նա:
Նշենք, որ անցած տարի անցած տարի Երևանում քաղաքապետարանի միջոցներով 9 դպրոցի, 8 նախադպրոցական հաստատության և 1 երաժշտական դպրոցի համար կառուցվել է 16 կաթսայատուն: Կառուցված մեծ կաթսայատները միաժամանակ կջեռուցեն և դպրոցը և հարակից մանկապարտեզը: Քաղաքապետարանը 16 կաթսայատների կառուցման համար հատկացրել է 662 մլն 700 հազար դրամ:
Հիշեցնենք, որ անցած տարի քաղաքաշինության նախարարության պատվերով մայրաքաղաքում վերանորոգվել է 43 դպրոց: