«Ճշմարտություն Սումգայիթի ոճրագործության մասին». Պահանջում է ամերիկայի հայ երիտասարդությունը
«Սումգայիթի ցեղասպանությունը ոճիր է մարդկության հանդեպ», «Ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Ճշմարտություն Սումգայիթի ոճրագործության մասին», «Սումգայիթի հանցագործները ցայսօր անպատիժ են» կարգախոսներով նախօրեին Վաշինգտոնի տարածաշրջանի հայ երիտասարդությունը ոտքի է կանգնել իր բողոքը հայտնելու 22 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության դեմ:
Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, մի քանի տասնյակ մարդ, հավաքվել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև և պահանջել են դատապարտել Սումգայիթի ոճիրը:
Ցույցի մասնակիցները, որոնցից շատերը Սումգայիթյան ողբերգության պահին նույնիսկ ծնվածխ չեն եղել, բացականչել են «Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում»:
Նրանք հավատում են, որ Սումգայիթը սկիզբ է դրել Արցախյան ազատագրական պայքարի հետագա արյունալի իրադարձություններին: Ցուցարարներիը պահանջել են պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: