Xocali.net-ի նկատմամբ շարունակվում են հակերային հարձակման փորձերը
Փետրվարի 24-ից մինչ այսօր Xocali.net կայքն ունեցել է 12 140 այցելու: Այսօր արդեն՝ այս պահի դրությամբ կայքն ունեցել է 486 այցելու:
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» ՀԿ-ի անդամ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, կայքի նկատմամբ այս 3 օրերի ընթացքում մի քանի հակերային հարձակման փորձ է իրականացվել: Փորձերի հեղինակները եղել են ադրբեջանցիներ:
«Իմանալով, որ այն թիրախ է լինելու, մենք տեխնիկապես գրեթե անհնար ենք դարձրել այն կոտրելը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ս. Մարիտիրոսյանը:
Հիշեցնենք, որ xocali.net կայքի շնորհանդեսը կայացավ փետրվարի 24-ին: Կայքում Խոջալուի դեպքերի վերաբերյալ վկայությունների, հարցազրույցների, փաստաթղթերի հետ ներկայացված են նաև այն կեղծիքները, որոնց հիման վրա Ադրբեջանը կառուցել է իր քարոզչությունը:
Նախաձեռնության մասնակիցները, դատական փորձագետները պարզել են, որ այդքան հաճախ ադրբեջանական կայքերում հայտնված վիրավոր երեխանները ուղղակի ավտոբուսի պայթյունի հետևանքով են վնասվածքներ ստացել, զոհված որդիների կողքին լացող կինը քուրդ է, որի երեխանները զոհվել են երկրաշարժի հետևանքով, Կոսովոյի պատերազմի լուսանկաներից ևս ներկայացվում են որպես Խոջալուում կատարված: Եվ սա ամենը չէ: Հարյուրավոր կեղծ տվյալներ են հայտնաբերվել նաև ադրբեջանական կողմի ներկայացրած զոհերի ցուցակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան