Քաղաքական 20:57 01/03/2010

Արտակ Զաքարյան. «Նախագահի գլխավորությամբ` քաղաքական համակարգը հաղթահարեց զգացմունքային տրամադրությունները»

Panorama.am-ի հարացազրույցը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանի հետ

-Պարոն Զաքարյան, հայաստանյան օրինաչափությունները վկայում են, որ քաղաքական նոր սեզոնը մեզանում մեկնարկում է գարնանը: Որպես կանոն, սեզոնի մեկնարկին զուգահեռ ամփոփովում են նախորդիվ իրականացված աշխատանքները: Եթե խորհրդանշական համարենք այն, որ լրանում է նաև նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ տարին, ապա ինչպե՞ս կամփոփեք մինչ այժմ իրականացված աշխատանքները. ի՞նչ է արվել, որտե՞ղ ենք մենք ու որո՞նք են առաջիկա ժամանակահատվածի գլխավոր անելիքները:

-Այո’, լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ տարին և եթե ամփոփելու լինենք այդ ընթացքում ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում տեղի ունեցած զարգացումները, պետք է անվերապահորեն նշենք մի շարք կարևորագույն հանգամանքներ, որոնք էական դեր և նշանակություն են ստանում մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ձեռքբերումների և հետագա զարգացումների համար:

Ներքաղաքական առումով հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ այս երկու տարիների ընթացքում պահպանվել և ամրապնդվել է ներքին կայունությունը, նկատի ունեմ հետընտրական շրջանում առաջացած որոշակի հուզումները, էմոցիոնալ նշանակություն ստացած խնդիրները և այնպիսի խնդիրներ, որոնք, ցավոք, շահարկման ենթարկվեցին: Ժամանակի ընթացքում, նախագահի գլխավորությամբ քաղաքական համակարգն ու քաղաքական-պետական ինստիտուտները կարողացան հաղթահարել այդ զգացմունքային տրամադրությունները` ապահովելով և ամրապնդելով ներքաղաքական կայունությունը: Իմ կարծիքով, այդ գործընթացը շատ կարևոր նախադրյալ է ինչպես պետական կառավարման, այնպես էլ տնտեսական, սոցիալական ոլորտների, արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման, ամենատարբեր խնդիրներում հետևողական աշխատանքներ իրականացնելու և նշված ոլորտներում սահմանված տարբեր նպատակներին հասնելու համար:

-Ամփոփենք ոլորտ առ ոլորտ: Որո՞նք են կոնկրետ ձեռքբերումները: Սկսենք ներքին կյանքից:

-Հանրապետության նախագահի անմիջական նախաձեռնությամբ կազմավորվեց քաղաքացիական ինստիտուտի առանցքային բաղկացուցիչներից մեկը: Այս առումով հատկապես կցանկանայի նշել Հանրային խորհրդի ձևավորման փաստը, որն ակտիվ դեր ստանձնեց և հատկապես վերջին մեկ տարում ընդգրկվեց հանրային կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերհանման գործընթացում, դրանք պատկան մարմիններին ներկայացմանը և դրանց լուծման ուղղությամբ տեսակետներ, լուծումներ առաջարկելուն: Սա շատ ողջունելի է, և ես համոզված եմ, որ այս ինստիտուտը ժամանակի ընթացքում էական դերակատարություն կունենա: Ժողովրդավարության ամրապնդման գործում սա ևս մեկ կարևորագույն մարմին է, որի հիմնական խնդիրը հանրային շահերի վերհանումն ու ներկայացումն է:

-Բայց անընդհատ մեղադրանքներ են հնչում, որ Հանրային խորհուրդը ստանձնել է Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների լիազորություններ:

-Ժամանակին, երբ խոսվում էր Հանրային խորհրդի ձևավորման անհրաժեշտության մասին, շատերը նշում էին, որ ԱԺ-ն ունի այդ դերակատարությունը և հենց ԱԺ խնդիրներից մեկը հանրային շահերի ներկայացումն է ու այդ ուղղությամբ օրենսդրական գործունեության ծավալումը: Սակայն չպետք է մոռանալ, որ ՀԽ-ն` որպես խորհրդատվական կառույց, ներկայացված է հասարակական կյանքի բոլոր բնագավառների հայտնի գործիչներով ու մտավորականներով` քաղաքական, տնտեսական, կրթական, սոցիալական, մշակութային, ովքեր տարբեր հարցերի շուրջ իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում համակարգված մոտեցումներ են ներկայացնում` զերծ մնալով քաղաքական շահեր հետապնդելուց և քաղաքական ավելորդ շահարկումներից: Քաղաքացիական ինստիտուտի ամբողջական տեսակետները ներկայացնելու առումով` արդեն իսկ աստիճանաբար տեսանելի են դառնում Հանրային խորհրդի աշխատանքներն ու դերակատարությունը: Սա համարում եմ կարևոր ձեռքբերում երկրի ժողովրդավարության ընթացքն ավելի թափանցիկ, արդյունավետ դարձնելու համար:

-Խոսեցիք ինստիտուցիոնալ փոփոխությունների մասին: Պետական համակարգի կայացման տեսակետից ի՞նչ է արվել այս ուղղությամբ: Կարո՞ղ ենք ասել, որ, օրինակ, Երևանի կառավարման նոր մոդելի կիրառումը նմանատիպ քայլ էր և այդ քայլն արդարացված էր:

-Նախ նշեմ, որ, իսկապես, անհրաժեշտություն էր առաջացել փոփոխելու Երևան քաղաքի կառավարման մոդելը, և ես սա կարևոր իրադարձություն եմ համարում: Այն ամրագրվեց ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ համապատասխան օրենքներով: Համոզված եմ, որ սա լավագույն նախադրյալները ստեղծեց Երևան քաղաքի հետագա զարգացման և քաղաքային տնտեսության ամբողջական կառավարման համար: Այն հնարավորություն կտա կառավարման արդյունավետ մոդելների միջոցով` այս դեպքում ուղղակի ընտրված ավագանիների միջոցով, ուշադրության կենտրոնում պահել քաղաքի բոլոր խնդիրները:

Անհրաժեշտ է նշել, որ հենց այս կառավարման մոդելի արդյունքում հնարավոր կլինի ապահովել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների համաչափ զարգացումը, համաչափ ներդրումները, ինչը նախկին մոդելի պարագայում որոշ դեպքերում մեծ խնդիրներ էր ստեղծում: Այս ամենի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են, կան դրական միտումներ, տարբեր համայնքներում արդեն իսկ լուծումներ են ստանում այնպիսի խնդիրներ, որոնք ժամանակին օտարված էին, իսկ հիմա դրանք աստիճանաբար ընդգրկվում են օրակարգում: Միաժամանակ, պետք է փաստենք, որ Երևան քաղաքի ընտրությունները ժողովրդավարական գործընթացների ամրապնման առումով, ևս մեկ քայլ առաջ էին:

-Շարունակելով ներքին կյանքի թեման, ըստ էության, կարիք կա անդրադառնալու ՀՀԿ վերջին համագումարին և կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթին, որը փորձագետները գնահատեցին որպես ծրագրային: Ըստ Ձեզ, որո՞նք էին կարևորագույն շեշտադրումներն այնտեղ:

-Մեր երկրի քաղաքական կառավարման հետագա զարգացումների համար կարևորում եմ այն բոլոր դիրեկտիվները, ուղենիշերը, որոնք դրվեցին Հանրապետական կուսակցության հերթական` 12-րդ համագումարում: Այն ևս մեկ անգամ փաստեց, որ հանրապետական կուսակցությունը` ունենալով պատասխանատվություն երկրի կառավարման և իշխանության իրացման բոլոր գործընթացներում, իր կոալիցիոն գործընկերների հետ միասին շարունակում է և ի զորու է իր քաղաքական, տնտեսական, մտավոր, սոցիալական և կադրային ռեսուրսները ծառայացնել երկրի կառավարման համակարգի բարելավմանը: Այսինքն, եթե մենք վերցնենք բոլոր ոլորտները և համեմատական վերլուծություն իրականացնենք վերջին մի քանի տարիների կտրվածքով, մենք անպայման կունենանք դրական, խոսուն ձեռքբերումներ և արժեքներ: Ես իհարկե չեմ ասում, որ սրանք բավարար են, և մենք բավարարվելու ենք ձեռք բերվածով: Բնական է, որ ժամանակի ընթացքում հասարակության մեջ նոր պահանջներ են առաջանում, նոր մոտեցումներ: Անհրաժեշտ է առկա ռեսուրսների միջոցով արդյունավետ կառավարում իրականացնել:

-Այդ համագումարում Նախագահը խոսեց ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմներն արդյունավետ դարձնելու մասին: Այսօր այս ուղղությամբ կա՞ն արված քայլեր: Լսելի՞ է արդյոք շարքային հանրապետականի ձայնը: Կարողանո՞ւմ է վերջինս կուսակցությունում արծարծվող հարցերի շուրջ իր առաջարկներն ու մտահոգությունները ներկայացնել:

-Նախ նշեմ, որ Հանրապետական կուսակցությունը զանգվածային կուսակցություն է, իսկ սա նշանակում է, որ հանրապետական կուսակցության ծրագիրը մշակվում, կառուցվում և իրականացվում է հասարակության հնարավորինս լայն շերտերի խնդիրները ներգրավվելով: ՀՀԿ-ի գաղափարական առանցքը ազգային պահպանողականությունն է, որը ինչպես հոգեհարազատ, այնպես էլ հասկանալի է մեր հանրության համար: Հանրապետական կուսակցությունն ունի նաև խորհրդային շրջանում ընդհատակյա գործունեության պատմություն, այսինքն` կուսակցաշինության և կուսակցության ներսում ավանդույթներն ու խնդիրները շատ ավելի խորքից են գալիս: Ժամանակի ընթացքում որոշակի պահանջ է առաջանում, որպեսզի կուսակցությունում արդիականացման գործընթացներ ծավալվեն: Սա օրինաչափ երևույթ է աշխարհի բոլոր կուսակցությունների համար` իշխող, թե ընդդիմադիր: Մեր կուսակցության համագումարում հաստատված կանոնադրական փոփոխությունները նոր հնարավորություններ են տալիս կուսակցական կառույցներում ավելի լայն շրջանակով ապահովել կուսակցականների մասնակցությունը ներկուսակցական կյանքին, ինչպես նաև` կառավարման ոլորտի տարբեր խնդիրների լուծման գործում: Այն նաև լրացուցիչ խթան է ոչ թե կարծրացնելու, այլ ընդհակառակը` տեսանելի դարձնելու կուսակցական ակտիվի նոր կարող ուժերին, երիտասարդ մասնագետներին և կադրերին: Միաժամանակ նաև կուսակցության բոլոր օղակներում քննարկվում և լուծում են ստանում կուսակցության կառույցների կամ կուսակցականներին հուզող անհատական և խմբային խնդիրները, այսինքն` կուսակցությունը` որպես կառույց, մասնակցություն ունի հարցերի լուծմանը: Սա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել անհատի սոցիալիզացիայի հարցը` ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ նրա շարքերից դուրս` ողջ հասարակության համար:

-Իսկ ավելի կոնկրետ:

-Այսինքն` ինչ-որ շրջանում կազմակերպությունը կարող է ակտիվորեն ընդգրկվել երկրի ներքաղաքական, սոցիալական ամենատարբեր խնդիրների լուծման գործին: Մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` մինչ արձանագրությունների ստորագրումը, բավականին լայն քննարկումներ է անցել կուսակցության տարբեր կառույցներում: Կուսակցության գործունեության կառուցվածքը, սկզբունքները եղել են այնպիսին, որ հնարավորինս նկատելի լինեն բոլոր այն անձանց ներդրումները, ջանքերը, ովքեր, ընդգրկվելով կուսակցության մեջ, ակտիվ գործունեությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով ի զորու են լինում կյանքի կոչել կուսակցության ստանձնած ծրագրերը: Մենք միշտ էլ դեմ ենք եղել մարդկանց կուսակցականացման գործընթացին: Ժամանակը և շատ կուսակցությունների փորձը ցույց է տվել, որ դա իրեն չի արդարացնում:

-Պարոն Զաքարյան, ճգնաժամի թեման շրջանցել չենք կարող: Բոլոր դեպքերում, այն ամենն, ինչ արվել է կամ դեռ չի արվել, ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված դժվարություններից: Ըստ Ձեզ, որքանո՞վ էր էական այդ ազդեցությունը:

-Բնականաբար, իր որոշակի բացասական ազդեցությունն ունեցավ համաշխարհային ճգնաժամը և համաշխարհային այս գլոբալ գործընթացը բացասական ազդեցություն թողեց ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների տնտեսությունների վրա: Այս իմաստով անմասն չէր կարող մնալ նաև Հայաստանը: Սակայն նախագահի գլխավորությամբ և կառավարության որդեգրած հակաճգնաժամային ծրագրի իրականացման արդյունքում` Հայաստանը կարողացավ խուսափել սոցիալական ոլորտում հնարավոր անցանկալի երևույթներից, մասնավորապես` պետությունը կարողացավ նախորդ տարիներին ոչ միայն պահպանել և սահմանված կարգով իրականացնել իր սոցիալական պարտավորությունները, այլև որոշակի` թեկուզ և նվազ չափով, կարողացավ ավելացնել սոցիալական վճարները, նպաստները և աջակցության մյուս տեսակները: Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի ունեցանք տնտեսական անկման ցուցանիշներ, տնտեսության ֆինանսների կառավարման արդյունավետություն ապահովելով` արդեն տեսանելի են դառնում տնտեսական ճգնաժամից ելքային ուղղությունները, որ արդեն 2010-2011 թվականներին հնարավոր կլինի աստիճանական աճ ապահովելով` վերականգնել նաև այն ոլորտներում ունեցած վնասները, կորուստները, որոնք հասցվել էին տնտեսական ճգնաժամի արդյունքում: Հատկապես ներդրումների, արտահանման, և նոր շուկաների ձևավորման, ինչպես նաև` ներքին արտադրության ծավալների նվազման խնդիրները, որոնք պրոբլեմներ առաջացրեցին քաղաքացիների զբաղվածության առումով: Տնտեսական ճգնաժամին ուղղված համապատասխան միջոցառումների արդյունքում` հնարավոր կլինի կայուն և աստիճանական աճ գրանցել: Տնտեսության մեջ նկատվող աշխուժությունը և հունվար ամսին գրանցված արդյունքները ցույց տվեցին, որ 2009 թվականին մշակված հակաճգնաժամային ծրագրերը, ի վերջո, տվեցին իրենց պտուղները:

-Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքական համակարգում, կարծես թե, նոր մշակույթ ներդրեց, որն իր դրսևորումը ստացավ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու գաղափարով: Ո՞րն էր այս նախաձեռնության նպատակը:

-Իսկապես, ներքաղաքական կյանքում առաջին անգամ ներդրվեց կուսակցությունների միջև միջկուսակցական համագործակցության և խորհրդակցությունների մեխանիզմը, երբ նախագահը մի քանի կարևորագույն խնդիրների շուրջ հրավիրեց միջկուսակցական խորհրդակցություններ, քննարկումներ: Ես նաև` որպես քաղաքագետ, պետք է ասեմ, որ սա ողջունելի մոտեցում է, որն արդյունավետ կիրառվում է զարգացած համակարգեր ունեցող շատ երկրներում: Այն ևս մեկ հնարավորություն է մեր հասարակության կուսակցական և քաղաքական համակարգի բնականոն հարաբերությունները կարգավորելու ու լավագույն ելքային լուծումներ և որոշումներ ապահովելու հարցում:

-Գանք արտաքին քաղաքականությանը: Այստեղ օրակարգի վերանայում եղե՞լ է, թե՞ ոչ:

-Եթե դիտարկենք ՀՀ արտաքին քաղաքականությունն այս երկու տարիների կտրվածքով, ապա պետք է նշեմ, որ Հայաստանը և’ առաջընթաց է ապահովել, և’ ամրացրել է իր դիքերը շահերի ամրապնդման առումով: Մասնավորապես ԼՂ հարցի հետ կապված` մեզ հաջողվում է բանակցային գործընթացը զերծ պահել ամենատարբեր հետընթաց կամ բացասական զարգացումներ ենթադրող գործընթացներից: Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող համանախագահող երկրների և ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից աթենքյան հայտարարություններում, որտեղ առաջին անգամ ամրագրվեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, և բազմաթիվ փաստաթղթերում առավել շեշտվեց ուժի և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքի կարևորությունը: Սա առաջին հերթին ՀՀ Նախագահի վարած կառուցողական քաղաքականության արդյունք է, որով համաչափ հարաբերություններ է ապահովվել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող` բայց տարածաշրջանում կոնկրետ շահեր ունեցող գերտերությունների հետ: Տարածաշրջանային դերակատարությունների և առաջնայնության մրցավազքում, ինչը նկատելի է դառնում տարբեր խաղացողների կողմից, Հայաստանի, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը որպես գործոն ներառելով, մեր երկրի արտաքին քաղաքականությունը հնարավորություն ունեցավ նոր քաղաքական և դիվանագիտական կապիտալ ներմուծել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ: Այդ կապիտալը ներմուծվեց գործընկերային և նոր խնդիրների ու շահերի ներդրման միջոցով, և առավել քան հստակ արտահայտվեցին ՀՀ շահերը: Այս գործընթացը էական նշանակություն ունեցավ Հայաստան-ԵՄ, եվրոպական ընտանիք ինտեգրվելու ընթացքին, քանի որ աշխարհը տեսավ, որ այսօր Հայաստանը պատրաստ է հանդես գալ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին համապատասխան, համահունչ և պահանջվող չափորոշիչներով, և բաց է բոլոր տեսակի երկխոսությունների և համագործակցության համար այնքան ժամանակ, քանի դեռ դրանցում չեն ոտնահարվում կամ անտեսվում ՀՀ-ի շահերը: Փոխադարձ շահերի և համագործակցության սկզբունքի հիման վրա աստիճանաբար Հայաստանը նաև ընդգրկվեց Արևելյան գործընկերության ծրագրում, և արդեն տարբեր ոլորտներում մշակվում են համապատասխան մեխանիզմներ, գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս այդ ծրագիրը Հայաստանում իրականացնելու միջոցով հայկական տնտեսությունը, մշակույթը, քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրները, տարբեր միջկազմակերպական համագործակցությունը առավել մոտեցնել եվրոպական ընդհանուր մոդելին:

-Հայկական սփյուռքը միշտ էլ մեծ դեր է խաղացել մի շարք մարտահրավերների չեզոքացման գործում: Կոնկրետ ի՞նչ քայլեր են կատարվել ՀՀ-Սփյուռք կապերը ամրապնդելու հարցով:

-Հանրապետության Նախագահի պաշտոնավարման անցնող երկու տարիների ընթացքում կարևոր ձեռքբերում եմ համարում նաև Սփյուռքի նախարարության հիմնադրման և ձևավորման աշխատանքները: Հայաստանը տարբեր ժամանակաշրջաններում, ամենատարբեր մոդելներով` հիմնականում մշակութային կապերի միջոցով, որոշակի համակարգված աշխատանքներ իրականացրել է: Տևական ժամանակ արտաքին գործերի նախարարությունում գործել է համապատասխան կառույց, որը փորձում էր կապ հաստատել Սփյուռքի համայնքների և կառույցների հետ: Սակայն այժմ, առաջին անգամ պետականորեն, համակարգված, կառավարման բարձրագույն օղակի` այսինքն` նախարարության միջոցով է ապահովում է Հայաստան-Սփյուռք գործակցությունը:

-Իսկ ի՞նչ տվեց նախարարության ստեղծումը:

-Նախարարության ստեղծումը լուրջ խթան է, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր առջև դրված 3 հիմնական կարևորագույն խնդիրները: Առաջին հերթին դա Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացումն է, համահայկական ներուժի համախմբումն է, հայապահպանության խնդիրներն են, և այստեղ պետական աջակցությունը, պետական կառավարման ոլորտի մասնակցությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման և գործակցման առումով զգալի դերակատարություն է ստանում: Ի ուրախություն մեզ, շատ արագ ձևավորվեց Սփյուռքի նախարարությունը և ընթացս կարողացավ մի շարք համահայկական նախագծեր, ծրագրեր իրականացնել, ինչը նաև Սփյուռքում որոշակի ոգևորություն առաջացրեց: Սա կարևորվում է այն հանգամանքով, որ Հայաստանն առանց Սփյուռքի, այլ պետություն է, Հայաստանը Սփյուռքի հետ` լրիվ այլ պետություն: Սրանով ընդլայնվում է հայկական պետականության քաղաքական, դիվանագիտական, ներդրումային, զբոսաշրջության զարգացման, մշակույթի հանրահռչակման, տեղեկատվական մրցակցության, գործողությունների և ջանքերի համադրման և շատ այլ անհրաժեշտ ռեսուրսները, ինչը կարևորվում է այն հանգամանքով, որ որոշակի համակարգված աշխատանքի արդյունքում, առաջիկայում հնարավորություն կստեղծվի կյանքի կոչել առավել հավակնոտ, իրատեսական ծրագրեր: Ասվածի որպես լավագույն ապացույցներից մեկն էր հանրապետության նախագահի համահայկական ուղևորությունը` որի ընթացքում Սփյուռքի առավել ներկայացուցչական կառույցների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ տեղի ունեցան համազգային կարևորություն ստացած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առընչվող տարբեր խնդիրներ:

-Ցեղասպանության հարցը մեզ` հայերիս համար, շարունակում է մնալ ամենացավոտ խնդիրներից մեկը: Ի՞նչ աշխատանք է տանում Հայաստանն այս հարցում:

-Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը, որը կազմակերպված հիմքերի վրա էր դրվել դեռևս 1950-60-ական թվականներին, վերջին 2-3 տարիներին շատ ավելի ինտենսիվ, շատ ավելի արդյունավետ, ավելի գործնական բնույթ է ստացել: Այս առումով անգնահատելիորեն մեծ են հայկական սփյուռքում տարիներ ի վեր իրականացված հետևողական աշխատանքները և բազմաթիվ հայ և այլազգի նվիրյալների ջանքերը: Այսօր վարվող քաղաքականության ընձեռած հնարավորությունների շնորհիվ Ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրները նոր հնչեղությամբ և կարևորությամբ բարձրացվել և լսելի են դարձել միջազգային տարբեր ամբիոններից: Կարևոր քարոզչական աշխատանք կատարվեց միջազգային հանրության մոտ խնդիրն առավել հստակ ներկայացնելու առումով: Այն իր դրսևորումը ստացավ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, դրսևորվելով որպես գործընթացի բաղկացուցիչ մաս, զուգահեռ ուղղորդվող հարց: Ճիշտ է, մենք բազմիցս ենք ասել, որ Թուրքիայի հետ պատրաստ ենք առանց նախապայմանների բանակցություններ սկսել, սակայն այս գործընթացում և միջնորդ երկրները և աջակցող երկրները, այնպես էլ երկրների ավելի լայն շրջանակ իրենց քաղաքական օրակարգում շարունակում են բարձրացնել և պահել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրները:

-Վերադառնանք արտաքին քաղաքական օրակարգին: Բացի երկկողմ համագործակցությունից, Հայաստանը միջազգային հանրությանը հետ առնչվում է նաև բազմակողմ ձևաչափերում: Միջազգային կառույցների հետ կապված աշխատանքներն ինչպե՞ս կամփոփեք:

-Հայաստանի Հանրապետությունն անվտանգության ապահովման հարցում ակտիվ գործունեություն է իրականացվել ՀԱՊԿ շրջանակում և Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ հետ, նաև հաշվի առնելով Հարավային Կովկասի նոր մարտահրավերների և սպառնալիքների զարգացման հնարավորություններն ու ուղղությունները շարունակում է ավելի ամուր, կայուն և ապահովագրված հիմքերի վրա պահել, ինչպես ՀՀ-ի, այնպես էլ ԼՂՀ-ի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականությունը: Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը հատկապես նշանավորվեց անդամ պետությունների նախագահների կողմից ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրի ստորագրմամբ:

Կարևորվել են նաև ՆԱՏՕ-ի հետ գործընկերության զարգացման ծրագրերը: Հայաստանը մանավանդ վերջին երկու տարիներին ավելի խորացրեց հարաբերությունները այս կազմակերպության հետ` հատկապես ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղապահ առաքելության իրականացնելու շրջանակներում: Հայաստանը շարունակել է Դաշինքի ուժերի կազմում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը: Կոսովոյում է տեղակայված ՀՀ զինված ուժերի զորակազմը: Սկիզբ են առել Աֆղանստանում Միջազգային անվտանգության ապահովման ուժերին Հայաստանի մասնակցությանն ուղղված աշխատանքները:

Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական հարաբերություններում ակտիվորեն մասնակցություն է ունեցել նաև Սևծովյան տնտեսական համագործակցության նախագահության, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի, Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի, Գործարար խորհրդի, նախագծերի զարգացման հիմնադրամի և այլ մարմինների հետ գործունեությանը: Շարունակվել է Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ համագործակցությունը: Մասնավորապես` Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագրում առաջնայնությունների մշակման, միջկառավարական կոմիտեներում ՀՀ փորձագետների ներգրավման, ԵԽ շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման և համագործակցության այլ ուղղություններով: Ակտիվորեն առաջ են մղվում Արևելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցության ծրագրերը, որոնք իրականացվում են հետևյալ շրջանակներում` ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն, տնտեսական ինտեգրում և համապատասխանեցում ԵՄ քաղաքականությանը, էներգետիկ անվտանգություն և մարդկային շփումներ: ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով` մեր երկրի Նախագահի կարգադրությամբ` ստեղծվել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի ներսում աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և սահմանվել են Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստան-Եվրոպայի Միություն գործողությունների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}