Հայտնի են «Սեզարի» մրցանակակիրները
Ֆրանսիական ամենամյա «Սեզար» կինոմրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացել է Ժակ Օդիարի «Մարգարե» ֆիլմը. այն միանգամից երկու մրցանակ է ստացել` «Տարվա լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասանական խաղ»: Ֆիլմի գլխավոր դերակատար 28-ամյա Տախար Ռախիմը նույնպես երկու մրցանակ է ստացել` «Տղամարդու լավագույն դեր և «Լավագույն դեբյուտ»:
Նշենք, որ այս ֆիլմն արդեն մի քանի կինոփառատոներում արժանացել է մրցանակների:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Կիսաշրջազգեստի օր» ֆիլմում նկարահանված Իզաբել Աջանին:
«Արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Կլինտ Իստվուդի «Գրան Տորինո» ֆիլմը` անցելով Ջեյմս Կամերոնի «Ավիատոր» ֆիլմից:
Նշենք, որ ֆրանսիական «Սեզար» ամենամյա մրցանակաբաշխությունը անցկացվում է 1975 թվականից:
Այժմ կինոաշխարհը սպասում է ամերիկյան ամենամյա մրցանակաշխությանը` «Օսկարին», որը տեղի է ունենալու մարտի 7-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները