Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների մոտ հաստատվել է սննդային թունավորում
Հայտնի են դարձել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված հիվանդներից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտությունների արդյունքները: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Ըստ նրա, հետազոտությունների ադյունքում անջատվել է ստաֆիլակոկ: Ցուպիկն անջատվել է ոչ միայն հիվանդների մանրէաբանական հետազոտության արդյունքում, այլ` որոշ սննդամթերքների նմուշներից:
«Իսկ դա, մասնագետների կարծիքով, վկայում է, որ թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով»,- ասաց Շ. Հունանյանը:
«Իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ խախտվել է սննդամթերի պատրաստման տեխնոլոգիաների գործընթացների հոսքայնությունը, այն է` տեղի է ունեցել մարդկանց անկանոն հոսք դեպի խոհանոց, չեն պահպանվել սննդամթերի պատրաստման և պահպանման կանոնները»,-ասաց Շ. Հունանյանն ու ավելացրեց, որ դրա արդյունքում պատրաստվող սննդամթերքը ենթարկվել է երկրորդային աղտոտվածության և պատճառ հանդիսացել սննդային թունավորման համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել Շիրակի մարզային պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից, որ ժամը 23:00 սահմաններում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել «Նաիրի» ռեստորանային համալիրում կատարվող հարսանյաց հանդեսին մասնակցող թվով 7 մարդ` աղիքային երևույթներով, նախնական ախտորոշումը` սննդային թունավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան