Արմեն Նազարյանի վճռորոշ հաղթանակը
Պրահայում կայացել է ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Հայաստանի չորս պատվիրակներից վստահ մրցելույթներ է ունեցել Եվրոպայի նախկին չեմպիոն և բազմակի մրցանակակիր Արմեն Նազարյանը (66 կգ): Նա հաղթել է նախնական երեք փուլերում և մտել եզրափակիչ: Առաջին տեղի համար պայքարում Արմենից ընդամենը 2 րոպե 54 վայրկյան է պահանջվել, որպեսզի մաքուր հաղթանակ տոնի ֆրանսիացի Ֆլորենդ Ուրանի նկատմամբ և նվաճի հաղթողի կոչումը: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից: