Ռուբեն Սահակյան. Սումգայիթն ամենաիսկական Ցեղասպանություն է

Հեղինակ` Էլինա Սահակովա

Սումգայիթյան ցեղասպանությունը կազմակերպվեց ղարաբաղյան խնդրի հետ կապված: Սումգայիթյան ջարդերի նախօրեին՝ 1988-ի հենց փետրվարի 26-ին,  ԽՄ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը դիմեց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին հանգստության և ինքնազսպման կոչով: Հենց այդ նույն օրը Սումգայիթում սկսեցին ցույցեր՝ հակահայկական կարգախոսներով:
 

Արդեն փետրվարի 27-ին հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց հակահայկական կարգախոսներով, որոնք հետագայում վերածվեցին հայերի բնակարանների վրա հարձակումների, նրանց սպանությունների, տների, առևտրի օբյեկտների մասսայական ավերածությունների, մեքենաների հրկիզման: Փետրվարի 28-ին և 29-ին ջարդերը շարունակվեցին: Ընտրված իրավական մոտեցմամբ գործը մասնատվել է մի քանի տասնյակ մանր հանցագործությունների և ստվերում թողել էականը՝ պայմաններն ու պատճառները, ինչպես նաև  հանցագործության՝ Ցեղասպանություն կատարողներին:
 

Սումգայիթյան իրադարձություններին հաջորդած դատական գործերի մասին Panorama.am-ը զրուցել է Փաստաբաների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ, ով այդ գործերում հանդես է եկել որպես պաշտպան:
 

-Այդ օրերին դուք հարուցված քրեական գործերից մեկում հանդես էիք գալիս, որպես տուժողի փաստաբան: Ինչո՞վ ավարտվեց այն  և ի՞նչ տեղեկություններ կան մյուս գործերի մասին:

-Սումգայիթյան իրադարձությունների հետ կապված քրեական գործը քննությունը վարող խմբի կողմից մասնատվել է Սումգայիթի տարածքում կատարված մի քանի ավազակային հանցագործ դրսևորումների և ուղարկվել տարբեր դատարաններ: Մի քանի էպիզոդներ քննվել են Բաքվի դատարանների կողմից, մի քանիսն էլ Սումգայիթի ու Մոսկվայի: Այդ գործերի վերաբերյալ տեղեկություններ չկան:
 

Ինձ հայտնի են միայն երկու գործի մասին տվյալներ՝ մեկը քննված Մոսկվայում, մյուսը՝ հենց Սումգայիթում Վորոնեժի մարզային դատարանի նախագահի տեղակալ Տատյանա Կարալկովայի նախագահությամբ: Ես մասնակցել եմ այդ գործին՝ ներկայացնելով տուժած հինգ հայերի: Սակայն 13 օր անց մենք ստիպված էինք լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ տուժածների ու անձամբ իմ հասցեին սպառնալիքներ էին հնչում նիստերի դահլիճում ներկանների կողմից: Մեր անվտանգությունն ապահովված չէր, և տուժածները ինձնից պահանջեցին դուրս գալ գործընթացից: Այդպես մենք անցկացրեցինք 13 օր, գրեցինք ամբողջ քրեական գործը, սակայն այն չի պահպանվել ինձ մոտ: Եվս մեկ գործ Մոսկվայում վարում էին Ռուբեն Ռշտունին ու Պոլինա Շապոշնիկովան: Գիտեմ, որ մի գործ էլ քննվում էր Վոլգոգրադում:


-Ինչո՞վ ավարտվեցին այդ գործերը:
-Թե ինչով են դրանք ավարտվել, ինձ հայտնի չէ: Իմ գործով երեք ադրբեջանցի դատապարտվեց, առաջինը 15 տարի ազատազրկման, 2-րդը՝ 10, իսկ երրորդին արդեն չեմ հիշում:

-Կրեցի՞ն նրանք սահմանված պատիժը:
- Կրեցին նրանք սահմանված պատիժը, թե ոչ, ես չգիտեմ, բայց ինձ հայտնի է, որ դատապարտվածներից մեկի լուսանկարը 1988-ի ապրիլին հայտնվել է այն գործարանի պատվո տախտակի վրա, որտեղ նա աշխատել է:


-Կարելի՞ է ասել, որ սումգայիթյան դեպքերին դեռ իրավական գնահատական չի տրվել:
-Ես հենց այդպիսի վերնագրով հոդված եմ ունեցել, և ուզում եմ ասել, որ այդ իրադարձություններին իրավական գնահատական մինչև այժմ չի տրվել:


-Դրա համար ի՞նչ պետք է անի կառավարությունը:
-Մեծ հաշվով ոչինչ: Ու երբ ես այդ մասին ասում եմ, լրագրողներն ինձ հետ չեն համաձայնում: Հնարավոր չէ 22 տարի անց անել այն, ինչ պետք է արվեր առաջին օրերին, առաջին տարիներին: Դա Օսմանյան Թուրքիայում իրականացրած Հայոց Ցեղասպանությունը չէ, որպեսզի պայքարենք դրա ճանաչման համար: Իմ անձնական կարծիքով, սումգայիթյան իրադարձությունները երբեք չեն ճանաչվի որպես Ցեղասպանություն, չնայած դրանք ամենաիսկական Ցեղասպանությունն էին:


-Կարելի՞ է սումգայիթյան դեպքերը համարել 1915-ի Ցեղասպանության շարունակություն:
-Ոչ, չի կարելի, Սումգայիթն ու Օսմանյան Թուրքիան ամենևին տարբեր բաներ են:

-Բայց երկու դեպքում էլ սպանել են ազգային պատկանելության համար…
-Իռլանդիայում ևս սպանել են ազգային պատկանելության համար, նույնը եղել է Կամբոջայում: Բայց Սումգայիթն այլ էր: Այն Թուրքիայում էր, իսկ սա Ադրբեջանում: Այն, որ այդ սպանությունները և այնտեղ, և այստեղ հայերի նկատմամբ էին, դա փաստ է, բայց չի կարելի ասել, որ 1988-ի փետրվարի Ցեղասպանությունը 1915-ի Ցեղասպանության շարունակությունն է: Իսկ ինչո՞ւ 1915-ին: Տասնյակ տարիներ իրականացվում է Ցեղասպանություն: Եվ 1905-ին, և 1890-ականներին, և 1915-ից հետո, և 1923-ին դա եղավ: Ցեղասպանությունը անպայմանորեն սպանություն չէ, այլև էթնիկ զտումներ: Միթե Ցեղասպանություն չէ այն, որ այսօր Նախիջևանում ոչ մի հայ չի մնացել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}