Ադրբեջանական բանակ. խոշտանգումներին չդիմանալով` զինծառայողը ինքնասպան է եղել
Պաշտպանության նախարության, Գերանբոյում տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Զինծառայողներից մեկն ինքնասպան է եղել, զորացրումին 3 ամիս էր մնացել: Այս մասին, Վեստի.ազ լրատվական կայքի փոխանցմամբ հաղորդել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Սումգայիթի զինվորական կոմիսարիատից զորակոչված Էլչին Աբդուլազիմովն ինքնասպան է եղել նույն զորամասի տարածքում: ANS PRESS լրատվական գործակալության փոխանցմամբ, ինքնասպան եղած զինծառայողի հորեղբայրը` Մեխդի Ատաշևը հայտնել է, որ զինվորի մահը կապված է եղել զորամասում ստեղծված անառողջ մթնոլորտով:
Ատաշևը նշել է, որ Աբդուլազիմովը զորամասում խոշտանգումների է ենթարկվել սպայական կազմի ներկայացուցիչների և սերժանտների կողմից: Նրա կարծիքով, վերջինս չդիմանալով շարունակական խոշտանգումներին` դիմել է ինքնասպանության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան