Մուտկո. «Հավաքականի գլխավոր մարզիչը պետք է նշանակվի պետության կողմից»
Ռուսաստանի սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն պատրաստ է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
«Ես միանգամայն հանգիստ կհեռանամ, եթե դա կոնկրետ ինձ է վերաբերվում: Բայց դրանից սպորտն արդյոք կշահի՞… Ես չգիտեմ: Օլիմպիադայում մեր արդյունքը ձախողում չէ, այլ օբյեկտիվ իրողություն: Եթե կարծում են, որ մեղավորը ես եմ, ուրեմն պետք է ասեմ, որ գիտեմ` ինչպե՞ս և ի՞նչ անել: Այս հարցում կոնկրետ մարդը կամ մարդիկ չեն մեղավոր»,- ասել է նա լրագրողներին Շերեմետևո օդանավակայանում:
Մուտկոն կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել այն աշխատանքը, որն սկսել է իր ղեկավարած գերատեսչությունը, որ պետք է ապագայում հետևողականորեն գործել Ռուսաստանում սպորտի զարգացման դաշնային նպատակային ծրագրի իրականացման ուղղությամբ:
Նախարարի կարծիքով` մոտ ժամանակներս ՌԴ-ում սպորտի զարգացման համակարգը փոխելու անհրաժեշտություն կզգացվի: «Հավաքականի (օլիմպիական) գլխավոր մարզիչը պետք է նշանակվի պետության կողմից»,- հայտարարել է նա:
«Սպորտում հրաշքներ չեն լինում: Մեզ նվազագույնը անհրաժեշտ կլինի 6-8 տարի, որպեսզի աճեցնենք օլիմպիականների նոր սերունդ: Այստեղ լուրջ աշխատանքը դեռ նոր է սկսվել, որը մենք կավարտենք 2018 թ. Օլիմպիական խաղերից ոչ շուտ»,- Մուտկոյի խոսքերը մեջբերել է gazeta.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին