Վրաստանի նախագահը մեկ օրով մեկնել էր Թուրքիա
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախօրեին անսպասելի մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Վրաստանի նախագահի ինքնաթիռը Աթաթուրքի անվան օդանավակայանում վայրէջք էր կատարել տեղական ժամանակով 12:05-ին: Նրան դիմավորել էին Ստամբուլում վրացական հյուպատոսարանի ներկայացուցիչները:
Վրաստանի նախագահի` Թուրքիա կատարած այցի պատճառները հայտնի չեն: Ոչ պաշտոնական տվյալներով, Ստամբուլում նախագահը հանդիպումներ էր ունենալու գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ: Նույն օրը նա վերադարձել է Վրաստան: