Աբրահամ. «Դիրրելին կհաղթեմ նույնիսկ նրա հարազատ քաղաքում»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ Անդրե Դիրրելի հետ մենամարտի հետաձգումն իրեն չի անհանգստացնում: Հիշեցնենք, որ այդ մարտը տեղի է ունենալու մարտի 27-ին, «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում:
«Մարտի հետաձգումից ամենևին էլ անհանգստացած չեմ: Մենք նախապատրաստական գերազանց շրջան ենք անցկացրել Պալմ Սփրինգսում: Սիրում եմ Ամերիկան և վայելում էի մարզումները Կալիֆոռնիայի արևի տակ: Բռնցքամարտում մարտերը հաճախ են հետաձգվում: Ինձ համար կարևոր չէ, թե որտեղ և երբ եմ մենամարտելու Դիրրելի հետ: Ես նրան կհաղթեմ ցանկացած վայրում, նույնիսկ` նրա հարազատ քաղաքում: «Super Six World Boxing Classic» գերմրցաշարին մասնակցում եմ այն նպատակով, որպեսզի աստղ դառնամ ինչպես Ամերիկայում, այնպես էլ ողջ աշխարհում: Ջերմեյն Թեյլորի նկատմամբ նոկաուտով տոնած հաղթանակից հետո Դիրրելի նկատմամբ առավելության փաստը միայն կամրացնի իմ միջազգային հեղինակությունը»,- Արթուր Աբրահամի խոսքերը մեջբերել է fightnews.com-ը: