Անգլիայի Համայնքների պալատը ապրիլի 30-ին քննարկելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ
Ընթացիկ տարվա հունվար ամսին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում առաջին անգամ քննարկված «Ցեղասպանության հիշատակի օր» անվամբ օրինագծի երկրորդ քննարկումը կազմակերպվելու է ապրիլի 30-ին հրավիրվելիք նիստի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությունը:
Ագլիայում իշխող «Աշխատավորական կուսակցության» պատգամավոր Էնդրյու Դիսմորի հեղինակած օրինագիծը հունվարի 6-ին ներկայացվել էր Համայնքների պալատ: Պալատից ստացված տեղեկության համաձայն` ապրիլի 30-ին հրավիրվելիք երկրորդ նիստի ժամանակ նշված օրինագծի վերաբերյալ դարձյալ քննարկում է ծավալվելու:
Ընդ որում` խորհրդարանական այդ քննարկման ժամանակ ելույթի հնարավորություն են ունենալու ոչ միայն կառավարության և ընդդիմության խոսնակները, այլ նաև Պալատի մյուս անդամները:
Նշենք, որ այդ օրինագիծն օրենքի վերածվելու համար անհրաժեշտ է, որ դա ընդունվի նաև Լորդերի պալատում, այնուհետև արժանանա թագուհու հավանությանը:
Ի դեպ` անգլիական իշխաննությունները դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: