Գյուլ-Օբամա հեռախոսազրույց. Խոսվել է Ցեղասպանության բանաձևի մասին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնում է թուրքական «CnnTurk» լրատվական կայքը` հղում տալով Թուրքիայի նախագահական աղբյուրներին: Տեղեկացվում է, որ հեռախոսազանգը եղել է Գյուլի նախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի մասին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատող հրապարակում այս պահին դեռ չկա Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում: