Օլիմպիադայի տապալման պատճառով Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահը հրաժարական է ներկայացրել
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Լենիդ Տյագոչևն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայտարարության տեքստն այսօր տարածել է Ինտերֆաքս (Интерфакс) գործակալությունը:
Կոմիտեի մամլո քարտուղարը մեկնաբանել է, թե հրաժարականի հետ կապված մանրամասներին չի տիրապետում, բայց ամեն դեպքում, հավանաբար, դա կապված է կանադական Վանկուվեր քաղաքում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերին Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթի հետ:
Հիշեցնենք, վերջին օլիմպիական խաղերին Ռուսաստանի հավաքականը օլիմպիադաների պատմության ընթացքում ամենաանհաջող ելույթն արձանագրեց, ընդհանուր թիմային հաշվարկում գրավելով միայն 11-րդ տեղը:
Թիմի անհաջողությունները խորը քննադատության ենթարկվեցին հայրենիքում: Խաղերի ավարտից հետո, խնդրին անդրադարձել էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Նրանք, ովքեր պատասխանատվություն են կրել օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների համար, պետք չխուսափեն դրանից և հիմա: Պատասխանատու անձիք պետք է խիզախ որոշում ընդունեն և հեռանալու դիմում ստորագրեն…….եթե ի վիճակի չեն լինի, մենք կօգնենք նրանց այդ հարցում», - հայտարարել էր Մեդվեդևը: