Արթուր Աբրահամ. «Ռինգում միայն ես ու Դիրրելն ենք լինելու…»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին անդրադարձել է ամերիկացի Անդրե Դիրրելի հետ մենամարտին, որը տեղի կունենա մարտի 27-ին, ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում:
«Ինձ համար սա, իրոք, լավ հնարավորություն է` Ամերիկայում աստղ դառնալու համար: Սա այն է, ինչ ես սպասում էի: Զգում եմ, որ ամերիկացիները, «Showtime»-ը և լրագրողները հետաքրքրված են «Super Six Word Boxing Classic» մրցաշարով: Շատ ուրախ եմ, որ այս մրցաշարի մասնակիցների թվում եմ: Ինձ համար սա գերազանց հնարավորություն է: Դիրրելը ոչ մեծ առավելություն կունենա այն բանի շնորհիվ, որ մենամարտելու է իր երկրպագուների առջև: Բայց ռինգում միայն մենք ենք լինելու, և ամեն ինչ կախված կլինի մեզնից: Չեմ կարծում, որ Դիրրելի երկրպագուների առկայությունն ինձ համար խնդիր կլինի»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է fightnews.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին