Նախարարի հանձնարարականը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոնական միջոցառումների հետ կապված
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում երեկ կայացած խորհրդակցության ժամանակ, նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված: Նախարարը, շնորհավորելով հանրակրթության համակարգում աշխատող բոլոր կին մանկավարժների և ուսուցիչների տոնը, նշել է, որ զերծ մնան այնպիսի արատավոր երևույթների դրսևորումներից, որոնք կարող են ստվեր գցել ուսուցչի հեղինակության ու բարձր կոչման վրա:
Նա հավելել է առավել զգոնացնել աշխատանքները ծնողական խորհուրդների հետ և կանխել պարտադրված դրամահավաքության դրսևորումները: Նախարարը հանձնարարել է մարզային և քաղաքային համապատասխան ստորաբաժանումների միջոցով այս մասին տեղեկացնել համակարգի բոլոր ներկայացուցիչներին:
Նախարարը հանձնարարել է նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը և Կրթության պետական տեսչությանն օպերտիվ արձագանքել «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացվող ահազանգերին: